ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆ
1990ական թուականներից սկսած Սամցխէ-Ջաւախքի հայութիւնը բախուել է բազմաթիւ խնդիրների: Սակայն այս բազմաթիւ խնդիրների մէջ շրջանի հայութեան ամենամեծ խնդիրը եղել եւ մնում է արտագաղթը: Օրինակի համար անցած 25 տարիների ընթացքում արտագաղթի պատճառով Ախալցխայի հայութիւնը 90 տոկոսից վերածուեց 40 տոկոսի, ինչը ուղղակի ազդեց քաղաքի ու շրջանի հայութեան դիրքերի վրայ եւ բացասական իմաստով իրեն զգացնել տուեց բոլոր բնագաւառներում: Արտագաղթը իր բացասական հետքն է թողել ցաւօք նաեւ Սամցխէ-Ջաւախքի այլ շրջաններում: Արտագաղթած հայերի տեղը շրջանում չեն կարող զբաղեցնել նաեւ վրացիները, քանզի վրացիները իրենք էլ ունեն դեմոգրաֆիկ (ազգագրական-Խմբ.) խնդիր եւ նրանք ուղղակի իրենց գիւղերից դատարկուելով իջնում են քաղաքում բնակուելու, ինչը նրանց կտրուկ աւելացման պատրանք է ստեղծել Ախալցխա քաղաքում: Դա է տեղի ունեցել հիմնականում Ախալցխայի շրջանում, երբ գաղթած հայերի տեղը զբաղեցրել են նոյն շրջանի վրացական գիւղերից իջած մարդիկ՝ անտարբերութեամբ դատարկելով իրենց հայրենի գիւղերը:
Համեմատութեան համար հարկ է նշել, որ այլ է իրավիճակը Ախալցխային կպած Տաւառնի կոչուող թաղամասում, որին բոլորովին վերջերս տաքսու որոշ վարորդներ սկսել են անուանել թուրքական թաղամաս: Այսօր Ախալցխայի Տաւառնի թաղամասում ապրում է մօտ 100 թուրք մեսխեթցի: Իւանէ æաւախիշվիլու անուան պետական համալսարանում այս տարի Ադրբեջանից եկել են սովորելու 30 մեսխեթցիներ, որոնց թիւը համալրուելու է եւս 45ով: Կարելի է միայն ենթադրել, թէ ինչպէս է աճելու նրանց թիւը մօտակայ տարիներին: Միայն այս վերոնշեալից դուրս է գալիս, որ շրջանից գաղթած հայերին փոխարինում են ոչ թէ քրիստոնեայ վրացիները, այլ մահմեդական թուրքերը, որոնց հովանաւոր երկրները թշնամաբար են տրամադրուած ամէն հայկականին ու թաքուն կերպով՝ նաեւ վրացականին:
Ինչպէս է ստացւում, որ այս շրջանում դարերով ապրող հայերը, որոնք ունեն տուն, ծանօթ միջավայր, ստիպուած են արտագաղթելու, եւ նրանց տեղը զբաղեցնում են թուրք մեսխեթցիներ, որոնք չեն տիրապետում լեզուին, ծանօթ չեն միջավայրին եւ ամէն ինչ սկսում են զրոյից: Դա գալիս է նրանից, որ ի տարբերութիւն մեզ՝ թուրքերը ունեն պետական ծրագիր, որի շնորհիւ մեսխեթցիները ստանում են տարբեր տեսակի օժանդակութիւն: Նրանք նաեւ մեծ յաջողութեամբ ու իրենց պետութիւնների ուղղորդմամբ օգտւում են արտասահմանեան իրաւապաշտպան կազմակերպութիւնների օգնութիւնից: Այդ պարագայում հարց է առաջանում, թէ թուրքական երկու պետութիւնների ինչի՛ն է պէտք այդքան ջանք գործադրել բնակեցնելու Սամցխէ-æաւախքը մահմեդական մեսխեթցիներով:
Կարիք չկայ անդրադառնալու Բաքու-Թբիլիսի-Ջէյհանին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կամ թուրքական ՀԷԿերի շինարարութեանը Ջաւախքում: Կարիք չկայ նաեւ խօսելու ընդհանուր թուրքերի ակտիւացման մասին Թբիլիսիում, Բաթումում եւ Մառնէուլիի ու Ադիգենի շրջաններում:
Այս ամէնի հետ մէկտեղ բոլորովին վերջերս յայտնի դարձաւ, որ Վրաստանը «Նաւթի ու գազի կորպորացիա» պետական ընկերութեան ակցիաների 25 տոկոսը մտադիր է վաճառելու Ադրբեջանական SOCAR ընկերութեանը, որը եւս վերոնշեալ ծրագրի մաս է կազմում, ամէն գնով, քայլ առ քայլ սեղմել օղակը Հայաստանի շուրջ:
Դուրս է գալիս, որ մեզ՝ հայերիս ու իրականութիւնը գիտակցող որոշ վրացիների համար եւս անհրաժեշտ է պետական ծրագիր, որի շնորհիւ Սամցխէ-æաւախքի բնակիչը ամուր է մնալու իր հողի վրայ: Օբյեկտիւութեան համար հարկ է նշել, որ Վրաստանը մասամբ իրականացնում է նման ծրագիր՝ օժանդակելով գիւղատնտեսներին եւ գործարարներին ինչ որ ծրագրերի միջոցով: Հայաստանն էլ իր հերթին ցանկութեան դէպքում քայլեր կարող է ձեռնարկել հայ-վրացական բարեկամութեան շրջանակներում, այդպիսով ամրացնելով Սամցխէ-æաւախքի հայութեան դիրքերը եւ նպաստելով իր հիւսիսային սահմանների ու ռազմավարական նշանակութիւն ունեցող տարանցիկ ուղիների վրայ կայունութեան պահպանմանը: Դժուար է պատկերացնել, որ Վրաստանի իշխանութիւնները դէմ կը լինեն հայկական ներդրումներին Սամցխէ-æաւախքի տարածաշրջանում: Կամ դէմ կը լինեն սփիւռքահայ ներդրողների բիզնես ծրագրերին, եթէ ի հարկէ այդպիսիք լինեն: Նման գործնական քայլերի միջոցով կարելի կը լինի կասեցնել արտագաղթը Սամցխէ-æաւախքի շրջանում եւ տնտեսական զգալի ներկայութեան շնորհիւ նպաստել մնացած խնդիրների լուծմանը:
Երկրորդը, որը ոչ պակաս կարեւոր է. տեղի հայկական կազմակերպութիւնները պէտք է կարողանան բարեփոխումների ենթարկուել եւ մշակելով ճիշդ քաղաքականութիւն՝ նպաստել հզօր ու ազատ հասարակութեան ձեւաւորմանը: Սակայն այդ ամէնի համար մեզ անհրաժեշտ է օրինակ վերցնել բազմաթիւ վրացական կազմակերպութիւններից, որոնք գործում են Սամցխէ-Ջաւախքում եւ իրականացնում են հարիւր հազար դոլարանոց ծրագրեր միջազգային կազմակերպութիւնների օժանդակութեամբ: Ի հարկէ սկզբնական շրջանում շատ բարդ է լինելու ստանալ նման աջակցութիւն, սակայն միասնական յամառ պայքարի արդիւնքում եւ համապատասխան գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու շնորհիւ հայկական ազգային ուղղուածութիւն ունեցող կազմակերպութիւնները ե՛ւս կը կարողանան հասնել արդիւնքի ու իրենց իրաւապաշտպան առաքելութիւնը, կամ ազատ ու ժողովրդավարական հասարակութիւն ձեւաւորելու գործընթացը իրականացնել միջազգային կազմակերպութիւնների գրանտային ծրագրերի միջոցով: Դա է թելադրում մեզ նաեւ Վրաստանի արտաքին քաղաքականութեան ուղին, եւ ինչո՛ւ մենք՝ հայերս, չպէտք է օգտուենք դրանից, ի հարկէ առանց որեւէ մէկի խաղալիքը դառնալու:
Երեւի աւելորդ է բացատրել, թէ ինչ է տալու մեզ ազատ, ժողովրդավարական ու քաղաքականապէս հասուն քաղաքացիական հասարակութեան ձեւաւորումը, առաւել եւս երբ Վրաստանը որդեգրել է Եւրոմիութեան հետ մերձենալու ուղին: Նման հասարակութեան ձեւաւորմամբ կարելի է լինելու լուծել Սամցխէ-Ջաւախքի հայութեան բոլոր իրաւական ու քաղաքական բնոյթի խնդիրները, յենուելով միջազգային չափանիշների եւ ժողովրդավարական սկզբունքների վրայ: Այդ պարագայում միայն մեր առջեւ կը բացուեն հնարաւորութիւններ, ինչի շնորհիւ կարելի կը դառնայ ընտրել գրագէտ մարդկանցից բաղկացած կադրեր, որոնք վերջապէս կը վերացնեն այդ գրագէտ կադրերի պակասը ու լաւ աշխատավարձի պարագայում կ՛իրականացնեն մեր հասարակութեան հետ այնպիսի աշխատանքներ, որոնք բխում են մեր ժողովրդի կարիքներից:
Զուգահեռաբար անհրաժեշտ է օգտուել փորձից հայկական Սփիւռքում գործող այն կազմակերպութիւնների, որոնք լոբիիստական առաքելութիւն են ծաւալել զարգացած ժողովրդավարական երկրներում: Նրանց գործելաոճը պէտք է եւս ներարկել æաւախք, որպէսզի վրացական իշխանութիւնները կամաց-կամաց սկսեն ընկալել շրջանի հայութեան պահանջները եւ չշփոթեն դրանք անջատողականութեան հետ:
Այս վերոնշեալից յենելով առաջին հերթին ուրեմն պէտք է Հայաստանից ու Սփիւռքից բիզնես ներդրումներ արուեն Ջաւախքում, ինչը կը նպաստի արտագաղթի թուլացմանը եւ կ՛ապահովուի Հայաստանի հիւսիսային սահմանների ու տարանցիկ ճանապարհի կայունութիւնը: Երկրորդ հերթին, վերջապէս, 25 տարիների անյաջողութիւններից յետոյ պէտք է մտածել լուրջ բարեփոխումներ իրականացնել հասարակական կազմակերպութիւնների հատուածում, փորձելով գրել ու շահել գրանտային այնպիսի ծրագրեր, որոնց իրականացումը կը նպաստի æաւախքի հայկական հասարակական սեկտորի (հատուածի-Խմբ.) հզօրացմանը, մարդու իրաւունքների պաշտպանութեանը եւ բաց ու հզօր հասարակութեան ձեւաւորմանը: Եւ վերջապէս երրորդ, հայկական հասարակական սեկտորը պէտք է ամուր կապ ունենայ հայկական Սփիւռքի հզօր կազմակերպութիւնների հետ, որոնք կը կիսուեն իրենց փորձով եւ կ՛աջակցեն բազմաթիւ հարցերում ճիշդ կողմնորոշում ու մօտեցում ունենալու համար: Ժամանակն է այս գաղափարներին նոր շունչ հաղորդել եւ փոփուլիզմի (ժողովրդական-Խմբ.), անառողջ մրցակցութեան փոխարէն իրական գործով զբաղուել:
ՍԱՄՑԽԷ-ՋԱՒԱԽՔԻ «ՄԵԴԻԱ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
=========================================================
Կը Շնորհաւորենք Նոր Տարին Եւ
Սուրբ Ծնունդը Մաղթելով Ամենայն Բարիք 2017ին
Ս. Գրիգոր Լուսաւորիչ
Հայց. Առաք. Եկեղեցի
Սան Ֆրանսիսքօ
====================================================================
Շնորհաւոր Նոր Տարի եւ Ս. Ծնունդ
Քրեսենթա Հովիտի
Հայց. Առաք. եկեղեցւոյ
հոգեւոր հովիւն ու
հոգաբարձութիւնը,
խոնարհելով մեր անմեղ
նահատակներու խնկելի
յիշատակին, կու գան
շնորհաւորելու համայնքիս հաւատացեալները
Նոր Տարուան
եւ Ծննդեան Ս. Տօներուն
առիթներով, ցանկալով բոլորին քաջառողջութիւն
եւ ամենայն բարիք
===========================================================
ՍԱՆԹԱ ՄՈՆԻՔԱ
ՀՕՄ-Ի «ԿԱՐՍ» ՄԱՍՆԱՃԻՒՂԸ
Ջերմօրէն Կը Շնորհաւորէ
Իր Բոլոր Անդամ-Անդամուհիներուն
Նոր Տարին եւ Ս. Ծնունդը՝
Մաղթելով Երջանիկ Տարիներ
===============================================================
ՀՕՄի
«Կարին»
Մասնաճիւղ
Սան Ֆրանսիսքօ
Լաւագոյն մաղթանքներով
կը շնորհաւորենք
մեր հայրենակիցներուն
Նոր Տարին
եւ Ս. Ծնունդը