ԵՐԵՒԱՆ.- Անշարժ գոյքի կադաստրի (կալուածագիրի) վարչութիւնը կը յայտնէ, որ Փետրուար 2019ին, Հանրապետութեան տարածքին անշարժ գոյքի նկատմամբ իրականացաւ պետական գրանցման 13,223 գործարք. ցուցանիշը Յունուար 2019ի հետ համեմատած՝ աճած է 43.6 տոկոսով, Փետրուար 2018ի հետ՝ 4.1 տոկոսով:
«Երեւան քաղաքում 2019 թուականի Փետրուարին բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների 1 քառ. մեթր մակերեսի հաշուարկով շուկայական միջին գները 2019 թուականի Յունուարի համեմատ աճել են 0.7 տոկոսով, իսկ 2018 թուականի Փետրուարի համեմատ՝ 9.1 տոկոսով: Մարզերի քաղաքներում 2019 թուականի Փետրուարին բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների 1 քառ. մեթր մակերեսի հաշուարկով շուկայական միջին գները 2019 թուականի Յունուարի համեմատ աճել են 0.6 տոկոսով», կ՛ըսուի հաղորդագրութեան մէջ: