ՖՐԵԴՐԻԿ ՎԱՐԴԱՆԵԱՆՍ
Քրեսանթա Հովտի Հայց. առաքելական եկեղեցւոյ դաստիարակչական յանձնախումբը, Կիրակի, Յուլիսի 14ին, կ.ե. ժամը 1ին, յաւարտ Ս. պատարագի, կազմակերպել է «Հայկական Ծառատունկի ծրագրի 25ամեակի տօնակատարութիւն» նիւթով դասախօսութիւնը, Ազգային առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տէր Ղազարեան» սրահում (6250 Honolulu Avenue, La Creescenta, CA 91214):
Օրուան դասախօսներն են Անահիտ Ղարիբեան եւ Սառա Հէյզ:
Հայաստանի Ծառատունկի ծրագիրը՝ Armenia Tree Project (ATP), հիմնուել է Վուպըրնում (Wobern) եւ Երեւանում, իրականացնում է բնապահպանական ծրագրեր Հայաստանի ամլացուած եւ անտառազուրկ տարածքներում եւ ձգտում աջակցութիւն բերել իր անտառների վերականգնման առաքելութեամբ:
1994 թուականից ի վեր Հայաստանի Ծառատունկի ծրագիրը մեծաքայլ յաջողութիւնների է հասել մեղմացնելու անտառապատումը, կենսաբանօրէն բազմազան եւ վտանգուած Կովկասի շրջանում: Աւելի քան 5,700,000 ծառ է տնկուել եւ վերականգնուել ու հարիւրաւոր նոր աշխատատեղեր են ստեղծուել հայերի համար: Ծրագիրը աշխատում է Հայաստանի տնտեսական եւ ընկերային զարգացման ուղղութեամբ՝ հաւաքելով միջոցներ անտառապատման աշխատանքների համար: Այս նոր ծառերը տրամադրում են կենսաբանօրէն անհրաժեշտ սնունդը, փայտը, բնապահպանական օգուտները եւ հնարաւորութիւնները տնտեսական աճի համար։
Կազմակերպութեան նպատակն է աջակցել հայ ժողովրդին օգտագործելու ծառերը, որոնց միջոցով կը բարելաւուեն ժողովրդի կենսամակարդակը եւ միեւնոյն ժամանակ պաշտպանելով համաշխարհային շրջակայ միջավայրը:

Անահիտ Ղարիբեանը եղել է Հայաստանի Ծառատունկի ծրագրի հետ այդ կազմակերպութեան հիմնադրման թուականից ի վեր: 16 տարիներ շարունակ նա եղել է այս հաստատութեան համայնքային ծառատունկ ծրագրի տնօրէնը: Իր ջանքերի շնորհիւ էր, որ ծրագիրը տնկել եւ վերակենդանացրել է 1,026,857 ծառ Հայաստանի եւ Արցախի 842 համայնքներում: 2007 թուականին Անահիտ Ղարիբեանը այցելել է Լիբանան եւ Պէյրութի Ամերիկեան համալսարանում օժանդակել հաստատելու այնտեղի Ծառատունկ ծրագրի աշխատանքները:
2010 թուականին Անահիտը տեղափոխուել է Միացեալ Նահանգներ շարունակելու համար իր աշխատանքը՝ որպէս Հայաստանի Ծառատունկ ծրագրի ա-րեւմտեան շրջանի համայնքային հասանելի տնօրէն (Community Outreach Manager): Նա նոյնպէս նպաստում է կամուրջներ ստեղծել իր պատկանած կազմակերպութեան եւ Քալիֆորնիոյ աւելի քան 70 դպրոցներ յաճախող հայ աշակերտութեան հետ, իրենց բնապահպանական սպասարկութիւնը հայրենիքին մատուցելու համար:

Սառա Հէյզը ստեղծել է իր կապը Հայաստանի հետ երբ 2005-2007 թուականների ընթացքում իբրեւ կամաւոր ծառայել է բնապահպանման կրթութեան «Խաղաղութեան ջոկատներ» ամերիկեան ծրագրին, Սիսիանում: Իր ծառայութեան տարիների ընթացքին նա ապահոված է դրամաշնորհ Միացեալ Նահանգների միջազգային զարգացման գործակալութեան (USAID) կողմից եւ աշակերտութեան օժանդակութեամբ տնկել ծառեր Հայաստանում: Ապա, իր երկու տարուայ ծառայութիւնը աւարտելով, Սառան տեղափոխուել է Բոստոն, որտեղ սկսել է աշխատել Հայաստանի Ծառատունկ ծրագրի հետ եւ այժմ նա կազմակերպութեան արեւմտեան շրջանի գործողութիւնների տնօրէնն է՝ Լոս Անջելըսում: 2007 թուականից սկսեալ Սառան տնօրինել է ծրագրին համայնքային աշխատանքները եւ համոզուած է, որ շատ կարեւոր է սփիւռքահայութեան մօտ բնապահպանման կրթութիւնը զարգացնել եւ ամրապնդել մշակութային ինքնութիւնը, միաժամանակ ջատագովելով երկրագնդի բնապահպանման խնդիրները:
Հրաւիրուած են բոլորը ներկայ գտնուելու եկեղեցւոյ Ս. պատարագին եւ ապա ունկնդրելու Հայկական ծառատունկի ծրագրի 25ամեակին տօնակատարութեան նուիրուած դասախօսութիւնը: Մուտքը ազատ է: