Չորեքշաբթի, 2019 թուականի Յուլիսի 31ին, թեմիս առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան նորընտիր վարչութեան ներկայացուցիչներին:
Անդամները եկել էին սրբազան հօր օրհնութիւնն ստանալու: Միեւնոյն ժամանակ առիթ եղաւ խօսելու իրենց աշխատանքների մասին:
Սրբազան հայրը ողջունեց խմբին, գնահատեց եւ թելադրեց առաւել համագործակցութիւն ունենալ ազգային իշխանութեան հետ։
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ