Համաձայն Aeroflot-ի, ս.թ. Մարտի 29ից մինչեւ Ապրիլի 30ը չեղարկուելու են Aeroflot աւիաընկերութեան Լոս Անջելես-Մոսկուա չուերթները:
Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը համագործակցելով Լոս Անջելեսում Aeroflot աւիաընկերութեան ներկայացուցչութեան հետ ձեռք է բերել պայմանաւորուածութիւն, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնց չուերթները նախատեսուած են Մարտի 29ից յետոյ, կարող են էլեկտրոնային հաղորդագրութիւն ուղարկել ներքոնշեալ էլեկտրոնային փոստի հասցէին՝ իրենց չուերթների ժամկէտները մինչեւ ս.թ. Մարտի 29ը փոփոխելու խնդրանքով: Աւիատոմսերի փոփոխութիւնները կը կատարուեն անվճար։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր հնարաւորութիւն չունեն Լոս Անջելեսից յետ վերադառնալ Երեւան այլ աւիաընկերությունների կողմից չուերթները չեղարկելու պատճառով, կարող են եւս դիմել Aeroflot աւիաընկերութեան Լոս Անջելեսի ներկայացուցչութիւն՝ Լոս Անջելես-Մոսկուա-Երեւան աւիատոմսեր մինչեւ ս․թ․ Մարտի 29ը ձեռք բերելու համար, aeroflotlax@aeroflot.ru, Aeroflot ընկերութեան թէժ գիծ՝ 424 351 8510:
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՒՈՐ ՀԻՒՊԱՏՈՍՈՒԹԻՒՆ