ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- 16 Մարտէն 14 Ապրիլ, Հայաստանի Հանրապետութեան մէջ արտակարգ դրութեամբ պայմանաւորուած՝ կը սահմանափակուի Հայաստան մուտքը այն օտարներուն, որոնք կու գան «Քոնորա» ժահրի լայն տարածում ունեցող երկիրներէն։
Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը 22 Մարտին հրապարակեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ կը նշուի, որ
Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներուն եւ անոնց ընտանիքներու անդամներուն, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան մէջ օրինական հիմքով բնակելու իրաւունք ունեցող անձերուն մուտքը Հայաստանի Հանրապետութեան տարածք կը թոյլատրուի առանց սահմանափակումներու:
«Հայաստանի քաղաքացիները չեն կարողանայ լքել Հայաստանի տարածքը ցամաքով, բացառութեամբ բեռնափոխադրող մեքենաների վարորդները:
Հայաստան ժամանելիս սահմանային անցակէտերում Հայաստանի քաղաքացիները եւ օտարերկրացիները անցնելու են ինտենսիւ (խիստ-Խմբ.) զննման ընթացակարգեր, եւ համապատասխան համախտանիշների յայտնաբերման պարագայում տուեալ անձի/անձանց նկատմամբ կիրառուելու հոսպիտալացում , մեկուսացում (ինքնամեկուսացում) եւ/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:
Կորոնավիրուսի համաճարակի բարձր ռիսկային (վտանգի-Խմբ.) գօտու երկրներից ժամանողների նկատմամբ կիրառուելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ յատուկ նախատեսուած կարանտինային (քարասնօրեայ) արգելափակման-խմբ.) տարածքներում կարանտինային ռեժիմներ», կը նշուի հաղորդագրութեան մէջ։