ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Վարչապետ Նիկոլ Փաշինեան 17 Օգոստոսին այցելեց Գեղարքունիքի մարզը, ուր յայտարարեց, որ Հայաստան կը դառնայ շինարարական մեծ հրապարակ մը:
«Այսօր գիւղերում քաղաքակրթական յեղափոխութիւն է տեղի ունենում: Մարդիկ իրենց տներից դուրս են գալիս եւ բարձրակարգ ասֆալտապատուած ճանապարհներ են տեսնում`ջրահեռացման եւ լուսաւորութեան համակարգերով: Սա ինձ լաւատեսութիւն է տալիս ասելու, որ Հայասատանի Հանրապետութիւնը դառնում է մի մեծ շինարարական հրապարակ», յայտնեց Փաշինեան:
Վարչապետը բաւական տպաւորիչ նկատեց Գեղարքունիք կատարած այս այցելութիւնը։ «Մենք 2018թ. ռազմավարական ծրագիր որդեգրեցինք, որ Սեւանայ լճի շուրջ ճանապարհները պէտք է լինեն բարձր մակարդակի: Գործնականում այս խնդրի լուծման եզրափակիչ փուլին ենք հասել: Վարդենիսից դէպի Շողակաթ եկող ճանապարհի մի կտոր կար, որը պատմութեան մէջ երբեք ասֆալտապատուած չի եղել, բայց հիմա այնտեղ փայլուն ճանապարհ է կառուցուել: Մի կտոր էլ կայ ճանապարհի, որը քանդուած է, սողանքային գօտի է եւ պէտք է աւելի հիմնաւոր կառուցել: Մենք կարող ենք ասել, որ այսօր Սեւանի շուրջ ճանապարհն ամբողջութեամբ հասանելի է: Տարածքային համաչափ զարգացման մեր որդեգրած բանաձեւն աշխատում է: Այդ բանաձեւի անունն է` սուբվենցիոն (նպաստի միջոցաւ-Խմբ.) ծրագրեր», նշեց վարչապետը: