
Գլենդեյլ– Ապրիլի 7ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպումներ ունեցաւ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամներ Քրիս Հոլդենի եւ Թոմ Լաքիի հետ: Հանդիպումների ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Կալիֆորնիա համագործակցութեան օրակարգի հարցերը: Անդրադարձան նաեւ Ադրբեջանի կողմից սանձազերծուած պատերազմի հետեւանքներին: Զրուցակիցները երկուստեք կարեւորեցին Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդի կարգավիճակում գտնուող քաղաքացիական անձանց անյապաղ ազատ արձակման հարցը:
Գլխաւոր հիւպատոսն իր գնահատանքի խօսքն ասաց Հոլդենին եւ Լաքիին Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի հայկական օրէնդրական խմբում ներգրաւուելու եւ խմբի աշխատանքներին մաս կազմելու համար:

Հոլդենը նահանգային խորհրդարանի անդամի պաշտօնում ընտրուել է 2014ին եւ Դեմոկրատ կուսակցութեան անդամ է: Հոլդենը եղել է հայաշատ Փասադինայի քաղաքապետ։ Հանդիսանում է Ուժանիւթի եւ ջուրի հայթայթման հարցերով յանձնաժողովի նախագահը եւ անդամակցում է այլ յանձնաժողովների:
Լաքին նահանգային խորհրդարանի անդամի պաշտօնում ընտրուել է 2014ին եւ ներկայացնում է Հանրապետական կուսակցութիւնը: Լաքին հանդիսանում է Տեղական կառավարման եւ Հանրային անվտանգութեան յանձնաժողովների փոխնախագահը, անդամակցում է այլ յանձնաժողովների: