Կոնստանտին Օրբելեան (ԱՄՆ), Սերժ Թանկեան (ԱՄՆ), Ջիւան Գասպարեան (Հայաստան), Սերգէյ Սմբատեան (Հայաստան), Միխայիլ Խոխլով (ՌԴ), Ստաս Նամին (ՌԴ), Աննա Կասեան (Ֆրանսիայ), Աննա Ագլատովա (ՌԴ), Արտեոմ Մանուկեան (ԱՄՆ) Ջիւան Գասպարեան կրտսեր (Հայաստան), Տիգրան Հեքեքեան (Հայաստան) եւ համաշխարհային բարձր մակարդակի երաժշտական ոլորտի ներկայացուցիչները ARMONIA 2021 երաժշտական մրցոյթի ժիւրիի կազմում են:
ARMONIA կրթական հարթակը www.armonia.me կայքում ազդարարել է դասական երաժշտութեան լարային, ստեղնաշարային գործիքների եւ փողային նուագարանների երիտասարդ կատարողների երաժշտական մրցոյթի եւ հայկական աշխարհի երիտասարդ տաղանդների որոնման մեկնարկը:
ARMONIA 2021 մրցոյթի կազմակերպիչ Armenian Assembly-ն հրաւիրում է մասնակցութեան 9ից 17 տարեկան երաժշտական կրթութիւն ունեցող բոլոր տաղանդաւոր եւ համարձակ երիտասարդներին:
ARMONIA-ն բաց է բոլոր ցանկացողների համար: 2021ին ARMONIA կրթական հարթակի հիմնական նպատակն է ընդլայնել մրցոյթի աշխարհագրութիւնը եւ մասնակիցներ ներգրաւել աշխարհի բոլոր անկիւններից:
Մրցոյթին հնարաւոր է դիմել առցանց www.armonia.me կայքի միջոցով: Մրցոյթի կազմակերպիչ Armenian Assembly-ն նախատեսել է 4 դրամաշնորհ մասնակիցների երեք տարիքային խմբերի համար,
– 9ից 11 տարեկան,
– 12ից 14 տարեկան,
– 15ից 17 տարեկանը ներառեալ։
Մրցոյթի դափնեկիրներն իրենց դրամաշնորհները կարող են օգտագործել մասնագիտական զարգացման եւ կրթութեան նպատակով, իսկ Armenian Assembly-ն նրանց կը ներառի «Երիտասարդ տաղանդների աջակցութեան» ծրագրում:
Մրցոյթն անցկացուելու է երկու փուլով`տեսագրութիւնների հիման վրայ:
Առաջին փուլ` նախընտրական: Մինչեւ Մայիսի 10ը մրցոյթի կայքում կը կատարուի առցանց դիմումների ընդունում, իսկ Մայիսի 11ից 18ը նախընտրական փուլի ժիւրիի անդամները կ՛ընտրեն իւրաքանչիւր տարիքային խմբի լաւագոյն կատարողներին: Եզրափակիչ փուլ կ՛անցնեն 15 կատարող:
Երկրորդ փուլ` եզրափակիչ: Մայիսի 19ից 25ը եզրափակիչ փուլի ժիւրիի անդամները կ՛ընտրեն յաղթողներ իւրաքանչիւր տարիքային խմբից:
Մայիսի 19ին մրցոյթի կայքում կը հրապարակուեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ելոյթները, եւ մինչեւ Մայիսի 25ը ներառեալ` մէկ շաբաթուայ ընթացքում ARMONIA կրթական հարթակի կայքի այցելուները կը կարողանան քուէարկել իրենց նախընտրած մասնակցի օգտին: Հանդիսատեսի քուէարկութեան արդիւնքների համաձայն՝ կ՛ընտրուի չորրորդ դրամաշնորհի՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի յաղթողը:
Մրցանակակիրները կը մասնակցեն 2021ի Յունիսի 1ի առցանց համերգին:
(Քաղուած ARMONIA-ի թղթակցութենէն)