
ՀԵՐՀԵՐ, Մարտունի․- «Թուֆենքեան» բարեգործական հիմնադրամը վերանորոգել է Արցախ Հերհեր համայնքի բնակիչ, 44օրեայ պատերազմում զոհուած ազատամարտիկ Արարատ Գրիգորեանի ընտանիքին պատկանող տունը:
Հերոսի այրին` Արմէնուհի Գրիգորեանը, կարեւորեց հիմնադրամի` յետպատերազմեան շրջանում Արցախի ու արցախցու կողքին կանգնելու պատրաստակամութիւնը:
«Տան վերանորոգման ծրագիրը հիմնադրամին է ներկայացրել համայնքի ղեկավար Արման Ալեքսանեանը: Փոխուել է տան տանիքը, տեղադրուել նոր սանհանգոյց, վերակառուցուել է նաեւ կցակառոյցը: Աշխատանքները կատարուել են պատշաճ կերպով, ինչի համար էլ շնորհակալ ենք «Թուֆենքեան» հիմնադրամին: Ուզում եմ, որ ծրագիրը շարունակական լինի, եւ բոլորն իրենց կողքին զգան բարի մարդկանց ներկայութիւնը: Այդպիսով Արցախն այս դժուարին իրավիճակից կարողանայ դուրս գալէ», նշել է Արմէնուհի Գրիգորեանը:
Փետրուարի 8ին կայացած մտերմիկ արարողութեանը ներկայ էին Հերհերի համայնքապետ Արման Ալեքսանեանը, յարակից գիւղերի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ հիմնադրամի ներկայացուցիչները:



Հիմնադրամի տնօրէն Կրէկ Պետեանը իր խօսքում ընդգծեց, որ նրանք կը շարունակեն վերանորոգել տները 44օրեայ պատերազմում զոհուած, վիրաւորուած զինծառայողների, ովքեր յանուն հայրենիքի պաշտպանութեան չխնայեցին իրենց սեփական կեանքը:
Անցեալ տարի, Արցախի իշխանութիւնների հետ խորհրդակցութիւններից յետոյ, հիմնադրամը կազմեց համապարփակ ծրագիր, որոնք նպաստում են Մարտունու շրջանի մի քանի գիւղերի:
(Հաղորդագրութիւնը՝ «Թուֆենքեան»էն)