Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան կառավարութեան նիստին ընթացքին ըսաւ, որ 13 Սեպտեմբերի յարձակումին պատճառով 16 անյայտ կորսուածներ կան: Լուրը փոխանցեց «Ազատութիւն»ը:
«Ղարաբաղեան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիւը 777 է, 44օրեայ պատերազմից՝ 203, մենք նոյնիսկ Սեպտեմբերի 13ից 16 անհետ կորած ունենք եւ այդ տղաների մարմինները գտնւում են Ադրբեջանի տիրապետութեան ներքոյ յայտնուած տարածքներում ու Ադրբեջանը, բոլոր հնարաւոր մեթոդներով (կերպերով), ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան, իսկ 2020 թուականից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ եւ ակտիւօրէն (աշխուժօրէն) շարունակում է այդ ուղղութեամբ աշխատանքը», ըսաւ Փաշինեան: