2024ին, հաստատած ենք շուրջ 1290 հեռաձայնային հաղորդակցութիւններ եւ այցելած ենք Երեւանի եւ Գորիսի մեր գրասենեակները` հակամարտութեան դէպքերուն պատճառով ընտանիքներու բաժանումներու վերաբերեալ, հաղորդագրութեան մը միջոցով յայտնեցին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտէէն։
«62 ընտանիք դիմել է մեզ` իրենց անյայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, եւ բացել որոնման յայտեր: 429 անձ դեռեւս անյայտ կորած է համարւում հակամարտութեան 2020-2023 թթ. սրացումների հետեւանքով` ընտանիքների կողմից ստացուած դիմումների համաձայն: Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառոյցների հետ` որոնման եւ նոյնականացման գործընթացը դիւրացնելու եւ ընտանիքներին յուզող հարցերին պատասխաններ տալու ուղղութեամբ: 557 բանաւոր, տեսաձայնային եւ գրաւոր Կարմիր Խաչի հաղորդագրութիւններ են փոխանակուել հակամարտութեան առնչութեամբ ազատազրկուածների եւ նրանց ընտանիքների միջեւ: Աւելին, ԿԽՄԿն կանոնաւոր կերպով այցելում է պահուող անձանց` դիտարկելով ազատազրկման պայմանները եւ նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպէս նաեւ նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը: 3 անձ Ղարաբաղից Հայաստան է տեղափոխուել մեր աջակցութեամբ», կ՛ըսուի վերոնշեալ հաղորդագրութեան մէջ: