ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն շրջանի բոլոր ընկերների անունից իր խորազգաց ցաւակցութիւններն է յայտնում համայն հայութեանը Թեհրանից դէպի Երեւան ուղեւորուած իրանական «Կասպիան Էրլայնզ» ընկերութեան օդանաւի դառնաղէտ վթարի առիթով:
Դառն վշտով տեղեկացանք, որ զոհուած հայ ուղեւորների թւում էին Իրանի խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր, ընկ. Լեւոն Դաւթեանը, ինչպէս նաեւ բազմաթիւ հայրենակիցներ, որոնց անմիջական պարագաներին, ազգականներին ու հարազատներին յայտնում ենք մեր խորին վշտակցութիւնը։