ԱՐՑԱԽ, «Նիուզ».- «Արմենական» կուսակցութեան ղեկավար, ԼՂՀ քաղաքային ծառայութեան խորհուրդի նախագահ Բորիս Առուշանեանի կարծիքով՝ Թուրքիոյ քաղաքականութիւնը միշտ եղած է խորամանկ եւ հեռատես: «Ստեղծուած իրավիճակից նա ուզում է դուրս գալ առաւելագոյն ձեռքբերումներով՝ ստիպելով ղարաբաղեան հարցում զիջումների գնալ Հայաստանին, հասնել նրան, որ Հայոց Ցեղասպանութեան հարցն առժամանակ սառեցուի, Հայաստանը հրաժարուի տարածքային պահանջներից», ըսած է Բ. Առուշանեան եւ աւելցուցած, թէ Թուրքիա կ՛աշխատի ամէն կերպով տկարացնել Հայաստանը: «Այսօր նա չի կարող անել այն, ինչ արեց 1915թ., քանի որ Հայաստանն այլեւս տարածաշրջանում դիրքեր եւ միջազգային ճանաչում ունեցող երկիր է: Այսօր Թուրքիան լաւ է հասկանում, որ պէտք է գնայ Հայաստանի հետ յարաբերութիւնների լաւացման, որպէսզի տարածաշրջանում իր դիրքերը չթուլանան», նշած է ան եւ ուշադրութիւն հրաւիրած՝ ղարաբաղեան հարցին մէջ Պաքուի ունեցած դիրքորոշման վրայ. «Անգամ պարտուելով իրենց կողմից հրահրուած պատերազմում, անգամ որպէս պարտուած կողմ՝ Ատրպէյճանը անհնարին պահանջներ է առաջ քաշում: Սակայն մենք երբեք չենք պարտուի Ատրպէյճանին, որովհետեւ աւելի շահեկան դիրքեր ունենք», նշած է Բ. Առուշանեան: Ըստ իրեն՝ ղարաբաղեան հարցին գծով Թուրքիա խարդախութիւն կ՛ընէ, որպէսզի չկորսնցնէ ատրպէյճանական համակրանքը:
«Մենք պէտք է պնդենք, որ ղարաբաղեան հարցը ոչ մի կապ չունի հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հետ», ընդգծած է Բորիս Առուշանեան: Բացի այդ՝ Ղարաբաղի համար ան «չափազանց վտանգաւոր» համարած է մատրիտեան սկզբունքները: «Անկախութեան հարցը քննարկման առարկայ չպէտք է լինի: Մենք պէտք է անվտանգութեան երաշխիքների 3 աստիճան ունենանք տեղական, տարածաշրջանային եւ համաշխարհային», ըսած է Բորիս Առուշանեան եւ աւելցուցած. «Քննարկուելիք հարցեր շատ կան, սակայն մեր անկախութեան հարցի քննարկումը միանշանակօրէն պէտք է հանուի բանակցութիւնների փաթեթից»:
Here are few modified lines from Meschian’s song:
Թեկուզ որնանք տանջող ցավից,
Թեկուզ ծալվի սովից մարմինը,
Չեն վաճարվի աճուրթդներում
Արժեքները մեզ ժառանգված:
Եվ խոզերի առաջ ստիպված,
Մենք չենք սփռի մարգարիտները:
Եվ կյանքը կժպտա հանկաարծ
Մեր ՀԱՅԱՍՏԱՆ քանի դու կաս: