ՍԹՐԱԶՊՈՒՐԿ, «Նիուզ».- Նախագահ Սերժ Սարգսեան, ԵԽԽՎի երէկուան նիստի ընթացքին ունեցած իր ելոյթէն ետaք, պատասխանելով պատգամաւորներու հարցումներուն, յայտնած է, որ Հայկական կողմը

դեռեւս 2007ին յայտարարած է, որ այն սկզբունքները, որոնք Մատրիտեան սկզբունքներուն հիմքը կը հանդիսանան, հնարաւորութիւն կու տան ղարաբաղեան հակամարտութեան արդար կարգաւորման հասնելու:
Նախագահը իր խօսքը մանրամասնած է ըսելով, որ «Խնդիրն այն է, որ մենք այդ սկզբունքները հասկանում ենք մի կերպ, ադրբեջանցիներն՝ այլ կերպ: Ադրբեջանցիները վերջին տարիներին, բոլոր պաշտօնեաների, ընդհուպ մինչեւ նախագահի բերանով յայտարարում են, որ պատրաստ են ռազմական եղանակով հասնելու խնդրի կարգաւորան: Դա առաջին (ուժի չկիրառման-Խմբ.) սկզբունքի խախտում է:
«Երկրորդ (տարածքային ամբողջականութեան-Խմբ.) սկզբունքի հարցում մեզ համար հարցական չկայ: Հայաստանի կառավարութիւնը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել ոչ միայն Ադրբեջանին, այլեւ որեւէ այլ երկրի: Այդ պատճառով էլ Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը:
«Ազգերի ինքնորոշման սկզբունքը մեզ համար հասկանալի է, ընդունելի է, դա հնարաւորութիւն տուեց վերջին տարիներին մի քանի տասնեակ պետութիւններ ստեղծել»:
Ըստ նախագահ Սարգսեանին ատրպէյճանցիները այլ ձեւով կը մեկնաբանեն այս սկզբունքները:
«Ադրբեջանցիներն ասում են, թէ ընդունում են այդ սկզբունքները, այդ թւում ազգերի ինքնորոշման սկզբունքը, բայց կոնկրէտ դէպքում, իրենց սահմաններում: Մենք ասում ենք, որ դա խուզած ինքնորոշում է», յայտնած է Սարգսեան, աւելցնելով, որ «Ինքնորոշումը պէտք է լինի այնպիսին, որ հնարաւորութիւն տայ ինքնուրոյն լուծել իր ճակատարգիրը: Մադրիդեանը սկզ-բունքների էութիւնն այն է, որ չեն կարող չընդունուել: Մենք որեւէ վերապահում չունենք»: