
Սեպտեմբեր 26ին, նախագահը մասնակցած է Լոս Անճելըսի քաղաքապետ Անթոնիօ Վիարայկոսայի կողմէ ի պատիւ նախագահին տրուած ընդունելութեան:
«Ես շատ ուրախ եմ, որ հայ-ամերիկեան յարաբերութիւնները վերջին տարիների ընթացքում բաւականաչափ ամրապնդուել են: Մենք ունենք հազարամեակների պատմութիւն, բայց նշում ենք մեր անկախութեան 20ամեակը: Մենք երիտասարդ ժողովրդավարութեան երկիր ենք, բայց 1700 տարի ղեկավարուել ենք այդ գաղափարներով», ըսած է Սերժ Սարգսեան: