
ԵՈՒՆԻՎԸՐՍԸԼ ՍԻԹԻ, Քալիֆորնիա.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Գոհաբանութեան օրուան շաբաթավերջին՝ Ուրբաթ, Նոյեմբեր 25էն մինչեւ Կիրակի, Նոյեմբեր 27, «Շերըթըն Եունիվըրսըլ» պանդոկին մէջ կայացած Հայ Դատի Ղեկավարներու զարգացման անդրանիկ խորհրդաժողովին իրենց մասնակցութիւնը բերած են աւելի քան 500 ներկաներ, որոնց կարգին նաեւ՝ Միացեալ Նահանգներու տարբեր շրջաններէ եւ այլ երկիրներէ ժամանած մասնակիցներ: Ներկաներուն մէջ եղած են Ալասքայի, Եութայի, Քոլորատոյի, Թենըսիի ու Նիւ Ճըրզիի քաղաքացիներ:
Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի անդրանիկ այս խորհրդաժողովը յաջողութեամբ պսակուած է՝ արժանանալով ներկաներու դրուատիքին ու քաջալերանքին:
Հայ Դատի խորհրդաժողովին ընթացքին Քննուեցան Հայ Դատի տարբեր երեսները եւ զայն անհատական ու համայնքային մակարդակներով առաջ մղելու բազմազան կարելիութիւնները:
Խորհրդաժողովի կազմակերպիչ յանձնախումբի ատենապետ Արա Խաչատրեան կը յայտնէ, թէ խորհրդաժողովին յաջողութիւնը պատճառ պիտի դառնայ, որ Հայ Դատի քննարկումները միայն շաբաթավերջի մը ուշադրութեան առարկան չմնան, այլ հայութեան ամէնօրեայ հետաքրքրութեանց առարկան դառնան, մինչեւ հայ ժողովուրդի նպատակներուն իրականացումը:
Խորհրդաժողովին ընթացքին քննուեցաւ, թէ ինչպէ՛ս կարելի է Հայ Դատը առաջ մղել արուեստներու եւ շարժապատկերներու միջոցաւ, ինչպէս նաեւ քննարկուեցան Հայաստանի ու Սփիւռքի վերաբերող շարք մը հարցեր: Քննութեանց առարկայ դարձան նաեւ Հայկական Ցեղասպանութեան զոհերուն վնասուց հատուցում ապահովելու եւ հայութենէն բռնագրաւուած կալուածներուն վերադարձը ապահովելու կարելիութիւնները, արդիական ու աւանդական լրատուական ցանցերը եւ հաղորդակցութեանց միջոցները, ինչպէս նաեւ կրթական համակարգը Հայ Դատին ի սպաս դնելու ջանքերը եւ Թուրքիոյ մէջ մարդկային իրաւանց վիճակը:
Մենք արդյո՞ք պատրաստ ենք – Լուրեր Հայաստանից
7or.am/archives/84657
Մենք արդյո՞ք պատրաստ ենք. Մենք արդյո՞ք պատրաստ ենք. Մեր Նախագահներն ու Պաշտպանության նախարարները շատ ուշացումով կարողացան …
Մեր Նախագահներն ու Պաշտպանության նախարարները շատ ուշացումով կարողացան համարձակություն ձեռք բերել որոշում կայացնելու. պատասխան հակահարված տալու ադրբեջանցի դիպուկահարներին: Ինչ- որ տեղ հասկանալի էր տարիներ ի վեր ձգվող այդ զսպվածությունը, քանզի հայկական կողմը «երդվել» էր պահպանել հրադատարի պայմանավորվածությունը, անկախ իրավիճակից: Հայկական կողմը իր լռությամբ, անտարբերությամբ ու անգործությամբ ասես աշխարհին փորձում էր ցուցանել, որ մենք համեստ ազգ ենք ու մեր լռությամբ կպահպանենք հրադադար կոչվածը, թեկուզ ինչքան էլ մարդկային կորուստներ ունենանք: Արդյունքում ադրբեջանական կողմը ավելի ու ավելի էր սանձարձակվում. դիպուկահարների կրակոցներից հայկական կողմը հաճախակի էր զոհեր ու վիրավորներ տալիս: Եվ ահա վերջապես Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերը ձեռնարկեցին կտրուկ և ազդեցիկ գործողություններ հակամարտության գոտում ադրբեջանական դիպուկահարների վնասազերծմանն ուղղված: Իհարկե, ողջունելի է պատժիչ գործողության գաղափարն ու մեկնարկը հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով, բայց կա մի լուրջ բայց ու մեծ մտավախություն, որ միջազգային կառույցների կողմից ճիշտ չի ընկալվի ու պատասխանատվություն կրողի դերում հանդես կգա հայկական կողմը, քանզի էն գլխեն գիտենք աշխարհի երկդիմի կեցվածքը թե’ ցեղասպանության, թե’ Ղարաբաղյան խնդրին վերաբերվող:
Հենց էնպես չի ասված. յոթ չափի ու մեկ կտրի…
Ադրբեջանը ընտրվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ի՞նչ երաշխիքներ կան, որ չի օգտագործի իր դիրքը և վաղը միջազգայնորեն աղաղակ չի բարձրացնի և ավելի հիմնավորված կապացուցի Հայկական կողմի ագրեսոր ու օկուպանտ լինելը, ինչը մեր իշխանությունների դիվանագիտակն պարտությունն է:
Միշտ էլ մենք բազկի ուժով հաղթել ենք, բայց երբ եկել է պահը մեր հաղթանակները դիվանագիտորեն ամրագրելու, պարտվել ենք:
Ուստի, հայկական կողմն ինչպես միշտ այս անգամ էլ պարտվեց դիվանագիտորեն… Դեռ անցած տարի, երբ Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինների կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված Հայկական ՊԲ դիրքերի շփման գծում կազմակերպեց դիվերսիա, որի պատճառով 5 հայ զինվոր զոհվեց, մեր իշխանություններին պետք է լուրջ մտածելու, սթափեցնելու, հետևություններ անելու տեղիք տար, բայց լռություն ինչպես միշտ: Այդ օրերին ես գրեցի «ՈՒզում եմ պատռել չադրան լռության» հոդվածը,
http://www.blog.7or.am/archives/4098 որտեղ, հոդվածի վերջում պարզ շարադրված է այն տեքստը, որը պետք է ներկայացվեր բողոքի նոտայի մակարդակով միջազգային կառույցներին, Ադրբեջանին և առանձնապես Մինսկի Խմբին։
Այս հայտարարությունը մեզ ապահովագրած կլիներ թե՛ միջազգային կառույցների կոշտ գնահատականներից, թե՛ հաճախակի դարձած Ադրբեջանական դիվերսիաներից, էլ չեմ ասում զսպաշապիկի դեր կծառայեր Ալիևի ռազմատենչ հոխորտանքների համար և կզսպեր Ղարաբաղը պատերազմով հետ վերադարձնելու Ալիևի ախորժակը…
Բողոքի նոտան, կամ հայտարարությունը պետք է ունենա մոտավորապես այս բովանդակությունը.
«Ելնելով ստեղծված իրավիճակից Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները հայտարարում են.
Քանի որ Ադրբեջանի կողմից հաճախակի բնույթ են ստացել Հայկական ՊԲ դիրքերի շփման գծում կազմակերպված դիվերսիանները, խախտելով հրադադարի նախնական պայմանավորվածությունը, որը լի է պատերազմի վերսկսման վտանգով, իսկ միջազգային կառույցները աչք են փակում և չունեն համապատասխան մեխանիզմներ Ադրբեջանին պատժելու, այս անպատժելիության արդյունքում զոհվում են անմեղ հայ զինվորներ, խաղաղ բնակիչներ, ուստի, հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում իր զինվորի և հայ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու, նմանօրինակ դիվերսիաները սանձելու համար, ձեռնարկել համապատասխան ինքնապաշտպանական միջոցներ, դիմելով վճռական գործողությունների… Հայկական կողմի համարժեք ու վճռական գործողությունների արդյունքում. սահմանի խախտման, առաջխաղացման ու նոր տարածքների գրավման դեպքում կատարվածի ողջ պատասխանատվությունը պետք է կրի հրադադարը խախտող’ Ադրբեջանական կողմը, իսկ նոր գրաված տարածքները հետ չեն վերադարձվի: Հայաստանը ստիպված կլինի իրեն իրավունք վերապահել դադարեցնել բանակցությունները և անմիջապես ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դառնալ իր հայրենակիցների անվտանգության ու պաշպանության միակ ու հուսալի երաշխավորը»:
Ես դեմ չեմ պատասխան պատժիչ գործողություններին, իրականում շատ ենք ուշացրել, բայց այն պետք է գործի դրվեր դիվանագիտորեն նախապատրաստական խելամիտ քայլերից հետո, այդ պարագայում միայն մեզ ապահովագրած կլինենք միջազգային կառույցների խիստ գնահատականներից, այլապես կայծից հրդեհ կբռնկի, և Աստված միարասցե այդ պատասխան գործողությունները հանկարծ վերածվեն իրական պատերազմի. մի բան, որ Ադրբեջանը շատ է երազում, իսկ մենք արդյո՞ք պատրաստ ենք…
Սոնա Արշունեցի, Բրյուսել
7or.am/archives/84657
Մենք արդյո՞ք պատրաստ ենք. Մենք արդյո՞ք պատրաստ ենք. Մեր Նախագահներն ու Պաշտպանության նախարարները շատ ուշացումով կարողացան …