
Քո ներաշխարհը
Չբացուած վարդ է,
Երփներանգ թոյր է,
Քնքուշ, նազելի
Ու ես զգում եմ՝
Շնչում եմ բոյրը,
Քո ներսում բացուած՝
Անանուն ծաղկի…
Քո ներաշխարհը
Մի առեղծուած է,
Աստղերի բոյլ է
Անհասանելի,
Ու ես տեսնում եմ՝
Ապրում եմ հուրը,
Քո ներսում այրուող՝
Սիրոյ կանթեղի…
Քո ներաշխարհը
Լոյսի ակունք է,
Հրկիզող բոց է
Անզերծանելի,
Քո ներաշխարհը
Սիրոյ տաճար է,
Դրախտի դուռ է՝
Հմայքով մոգի…
Աւիկ Դէիրմենջեան
Բոստոն