ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Լատինաամերիկեան Պարագուայի հանրապետութիւնը 35 տարի կառավարում էր Ալֆրեդոյ Ստրեսսները: Ներքին քաղաքականութեան ոլորտում նրա գլխաւոր կարգախօսն էր. «Բարեկամներին ամէն ինչ, թշնամիներին՝ օրէնք»: Պատկերացնու՞մ էք: Օրէնքն իր ամբողջ խստութեամբ՝ միայն թշնամիների համար: Իսկ ովքե՞ր էին թշնամիները: Իհարկէ, բոլոր նրանք, ով բարեկամ չէր: Համարեայ ինչպէս բոլշեւիկների մօտ. «Ով մեզ հետ չի, նա մեր դէմ է»: Սա ձեզ ոչի՞նչ չի յիշեցնում:
Ստրեսսները իշխանութիւնից զրկուեց դաւադրութեան արդիւնքում, որը կազմակերպել էր նրա սեփական փեսան: Սակայն Պարագուայը մինչ այսօր մնում է տարածաշրջանի ամենայետամնաց երկիրը: