
Կիրակի, Փերտրւար 19, 2012 թուին, երեկոյեան ժամը 6ին, ՀՄԸՄի Գլենդէյլի «Արարատ» մասնաճիւղի Մշակութային բաժանմունքը, Միութեան սրահում ներկայացրեց երգչախմբի 6րդ տարեկան համերգը, խմբավարութեամբ Ալենուշ Եղնազարի, աննախընթաց եւ բացառիկ յայտագրով՝ հայ ազգային, յեղափոխական եւ հայրենասիրական երգեր՝ նուիրուած Սօսէ Մայրիկի մահուան 60ամեակին:
Բեմի երկու կողմերում փակցուած էին Սօսէ Մայրիկի եւ Գէորգ Չաւուշի նկարներով գեղեցիկ պաստառներ, իսկ ներքեւի հատուածում՝ նրանց յիշատակին նուիրուած քառատող գրութիւններ: Ձախ կողմում դասաւորուած էր սահիկների ցուցադրման սարքաւորումը: Սրահում սփւում էր հայրենասիրական երգերի երաժշտութիւն, իսկ պաստառի վրայ ցուցադրւում էին համերգը հովանաւորողների անունները:
Ճիշդ ժամը 6:30ին բեմ բարձրացաւ երգչախումբը, ապա թմբուկի հարուածների ներքոյ կատարուեց դրօշակի արարողութիւնը՝ ՀՄԸՄի սկաուտների միջոցով: Երբ պատիւ առան, խմբավարն էլ բեմից պատիւ առաւ, իմացանք, որ նա եղել է արենուշ, ապա խմբապետ, նա կրում էր իր խմբապետական համազգեստը, իսկ երգչախմբի եւ նւագախմբի հագուստների գոյները յիշեցնում էին զինուորական սիմվոլիկ (խորհրդանշական-Խմբ.) համազգեստ:
Երգուեց ԱՄՆ հիմնը, Մեր Հայրենիքը եւ Յառաջ Նահատակը: Ներկաները յոտնկայս ունկնդրեցին: Բացման հակիրճ խօսքով ելոյթ ունեցաւ երէց արարատական՝ քոյր Լիլիթ Բաղդասարեանը: Նա ողջունեց Տէր Կոմիտաս քահանայ Թորոսեանին, շրջանային վարչութեան անդամներին, Արարատ մասնաճիւղի վարչականներին, Գանադայից հիւրաբար ներկայ գտնուող շրջանային վարչութեան ատենապետին եւ միւս անդամներին, քոյր միութիւինների ներկայացուցիչներին, կազմակերպիչ յանձնախմբին, բոլոր հովանաւորողներին, երգչախմբին, նուագախմբին եւ խմբավար՝ Ալենուշ Եղնազարին:
Նա շեշտեց, որ այս համերգն ունի յատկանշական ուղղուածութիւն, նուիրուած է պատմութեան մէջ բոլոր ժամանակների զոհուած հերոսներին, հրամանատարներին, սպաներին, զինուորներին, հայդուկ-ֆիդայիներին: Այս համերգը թող լինի գնահատանքի, երախտագիտութեան եւ խոնարհումի արտայայտութիւն: Թող լինի աղօթք, լինի շարական եւ մի պտղունց խունկ նրանց յիշատակին, որ ընկան հայրենիքի սիրոյն, որ չկան:
Իր խօսքի վերջում քոյր Լիլիթ ներկայացրեց Սօսէ Մայրիկի կենսագրութիւնը:
Յայտագիրը պարունակում էր 30 անուն երգ, մէկը միւսից յիշատակելի եւ պատմութեան դրուագներ ու դէպքեր յիշեցնող իրականութիւններ, որոնք նախորդում էին երբեմն արձակ, յաճախ գեղարուեստական կա՛մ չափածոյ խօսքերով (ասքերով), որոնք հմտօրէն եւ շեշտակի առոգանութեամբ ասմունքում էր Անահիտ Եղնազարը: Հանդիսատեսը շունչը պահած ունկնդրում ու պատրաստւում էր խորը ընկալել յաջորդ երգը: Ծրագրի սկզբից, երգերին եւ ասքերին համապատասխան սահիկներ էին ցուցադրւում պաստառի վրայ, որոնք լրացուցիչ էին ու դիպուկ:
Մենակատարներն էին՝ Սարգիս Եղնազարը, Էմմա Քէշիշին, Անահիտ Քուչուկեանը, Տիգրան Ստեփանեանը, Վագօ Նազարը, Հայբերդ Սարեանը, Րաֆֆի Գերպապեանը եւ Լօլօ Սարոյեանը: Բոլոր մենակատարներն էլ արդարացրին իրենց վրայ դրուած պարտականութիւնը:
Գնահատելի էր նուագախմբի՝ Արտաշէս Քարթալեանի (դաշնամուր) Վիգէն Մոմջեանի (բաս գիթառ), Դիմիթրի Մաթսիսի (հարուածային) եւ Յովիկ Ոսկանեանի (հիւր դաշնակահար), ձայնային առումով չափի մէջ նուագակցութիւնը: Նրանց արհեստավարժ հետեւողականութիւնը խմբավարի ցուցմունքներին համաչափութիւն էր ստեղծում, որն շղթայում էր իրար թէ երգչախմբին ու նուագախմբին, ասմունքողին եւ սահիկներ ցուցադրողին: Խմբավարը իւրաքանչիւր մատի շարժումով ամէն մէկի մուտքն էր յուշում: Այնպիսի աւիւնով էր ղեկավարում եւ այնպիսի կապ էր ստեղծել բեմի եւ հանդիսատեսի մէջ որ ունկնդրողը իրեն զգում էր բեմում:
Ձեռնարկն իր բովանդակութեամբ թերթատեց՝ Աւարայրի Ճակատամարտից մինչեւ մերօրեայ Հայրենի անկախութեան եւ Արցախի ազատագրման ու անկախութեան պատմութիւնը, յիշելով, գնահատելով, խոնարհուելով բոլոր այն հերոսներին, որոնց թափուած արեան արգասիքն էր մեր ձեռքբերումները:
Ծրագրի նախավերջին երգից առաջ ամբիոնին մօտեցաւ վարչութեան նախագահ քոյր Հելիկ Իսաղուլեանն ու շնորհակալութիւն յայտնեց բոլորին:
Հանդիսութիւնն աւարտուեց Երեւան/Էրեբունի երգով: Համերգն իր ամբողջութեամբ արժանացաւ յոտնկայս ծափահարութեան:
Կեցցէ Արարատ երգչախումբը եւ խմբավար՝ Ալենուշ Եղնազարը, նա արդարացրեց «ազգի արժանաւոր զաւակ» սրահում ոմանց կողմից արտայայտւած գնահատականը: Ուժ ու կորով ձեզ յաւերժ պահելու մեր ազգային, հայրենասիրական եւ յեղափոխական ինչու չէ նաեւ ժողովրդական երգ-երաժշտութիւնը:
ԱՆԱՄԻ
Dear friends, Have you heard about <> <> Pan Armenian Festival which will held in 2012; The Ministry Of Diaspora is looking forvard to hear from you and will be very happy to see you in Armenia in the frame of the Festival., Thank you.Contact me on the E mail address americamindiaspora@yahoo.com