
ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Ֆութպոլի Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան հրապարակած է անուանացանկը այն խումբին, որ պիտի մասնակցի 25 Մայիսէն 6 Յունիսի խաղերուն:
Ըստ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի կայքէջին, Մայիս 26էն սկսեալ ազգային հաւաքականը պիտի հանգրուանի Աւանի Ֆութպոլի ակադեմիոյ մէջ:
Յիշեցնենք, որ 31 Մայիսին Վարդան Մինասեանի խումբը Աւստրիոյ մէջ ընկերական հանդիպում պիտի ունենայ Յունաստանի հաւաքականին հետ, իսկ 5 Յունիսին հայ խաղացողները Երեւանի մէջ պիտի մրցին Ղազախստանի խումբին դէմ:
Ֆութպոլի հաւաքականին մաս կը կազմեն հետեւեալ 20 խաղացողները. դարպասապահներ՝ Ռոման Պերեզովսքի («Տինամօ», Ռուսիա), Գէորգ Գասպարով («Միկա»), պաշտպաններ՝ Սարգիս Յովսէփեան («Փիւնիկ»), Ռոբերտ Արզումանեան («Եակելոնիա», Լեհաստան), Լեւոն Հայրապետեան («Լեխիա Կտանսք», Լեհաստան), Հրայր Մկոյեան, («Սպարտակ» Նալչիկ, Ռուսիա), Վալերի Ալեքսանեան («Սանաթ Նաֆ»չ, Իրան), Արտակ Եդիգարեան («Փիւնիկ»), Վարազդատ Յարոյեան («Փիւնիկ»), կիսապաշտպաններ՝ Կարլեն Մկրտչեան («Մետալուրկ», Դոնեցկ, Ուքրանիա), Արթուր Եդիգարեան («Խիմկի», Ռուսիա), Հենրիխ Մխիթարեան («Շախտէօր», Դոնեցկ, Ուքրանիա), Գէորգ Ղազարեան («Մետալուրկ», Դոնեցկ, Ուքրանիա), Դաւիթ Մանոյեան («Փիւնիկ»), Զաւէն Բադոյեան («ԲԱՏԷ», Պելառուս), Արթուր Իւսպաշեան («Փիւնիկ»), Կամօ Յովհաննիսեան («Փիւնիկ»), յարձակողներ՝ Արթուր Սարքիսով («Շիննիկ», Ռուսիա), Մարկոս Պիզելի («Քուպան», Ռուսիա) եւ Իւրա Մովսիսեան («Քրասնոտար», Ռուսիա)։