ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ

Առաջինը, որ ուզում եմ խորհուրդ տալ ձեզ. կողմնորոշուէ՛ք վերջապէս, թէ ով էք դուք: Այլապէս մերթ թուրք էք, մերթ թաթար, մերթ աղուան, մերթ ուրիշ ինչ-որ բան…
Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի յորդաներից էք, որոնք խուժեցին ինչ-որ հեռաւոր տափաստաններից: Այդքան բան: Չէ՞ որ ձեր աւագ եղբայրը չի ժխտում, որ յորդաներով խուժել, յարձակուել է Բիւզանդիայի վրայ եւ, ի հարկէ, այն ամէնը, ինչ կարելի էր ոչնչացնել, ոչնչացրել է ու վերանուանել:
Այդպէս էլ դուք:
Ոչ, սխալ տեղում էք փնտռում ձեր արմատները:
Ընդհանրապէս դուք հմուտ էք հնարքների ու ստերի մէջ: Ահաւասիկ ինչ-որ Խօջալու էլ յօրինեցիք: Այդ խօջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ բաշիբոզուկները՝ ի հեճուկս ձեր ինչ-որ գործչի:
Մի մոլլայի ասացին՝ հայերը հրկիզել են մեր տունը:
-Հայերը՞,- հարցրեց մօլլան, -չի կարող պատահել, նրանք մինչ օրս նման բան չեն արել, բայց եթէ դա ճիշդ է, ապա մեր գործերը վատ են:
Ահա այսպէս:
Կարծում եմ, ադրբեջանցիների մէջ կը գտնուեն կարգին, խելացի մարդիկ: Խեղճեր, որքա՜ն են նրանք, հաւանաբար, տառապում՝ ամէն օր լսելով իրենց դիւահար նախագահի հայատեաց ճառերը, մշտական սպառնալիքները:
Իսկ ճի՞շդ է, որ ձեզ մօտ ամէնուր փակցուած են «Հայի սպանութիւնը յանցանք չի համարւում» կարգախօսներ: Եւ ձեր երեխաները մշտապէս կարդո՞ւմ են դա: Զի՛լ է:
Ահա արդէն քանի տասնամեակ շարունակ ձեր երեխաների արեան մէջ դուք ատելութեան թոյն էք ներարկում հայերի եւ ամէն հայկականի հանդէպ: Այդ թոյնը սրտո՞ւմ են նրանք անցնելու կեանքի ողջ ուղին: Դուք այդպէս էլ թոյլ չէ՞ք տա նրանց դառնալ նորմալ մարդիկ եւ մշտապէս կացինը ձեռքին կը հրէք դէպի քնած հայը՞…
Չի կարելի այդչափ անհոգի վերաբերուել սեփական երեխաներին: Բայց դա ձեր գործն է:
Դուք ինչ է, լրջօրէն պատրաստւում էք պատերա՞զմ սկսել:
Թանկագին իմ հարեւաններ, ոչինչ չի՛ ստացուի, բացի անմեղ զոհերից:
Ինչո՞ւ: Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք:
Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, եւ զինուորների հոգեբանական տրամադրուածութիւնը նոյնպէս տարբեր է:
Ընդհանրապէս, մենք ի վերջոյ դէմ չենք, քանզի, իմացա՛ծ լինէք, լրջօրէն մտածում ենք մեր Նախիջեւանն ու Գանձակը վերադարձնելու մասին:
Աւելի լաւ կը լինէր, եթէ յօժարակամ վերադարձնէիք, առանց արիւնահեղութեան: Բայց պարզ է, որ նման արդարացի քայլի դուք ունակ չէք: Հոգեկերտուածքն այն չէ:
Մինչդեռ որքան վեհաբարոյ եւ գեղեցիկ է գողացածը վերադարձնելը:
Ի դէպ, ժողովուրդների համաշխարհային պատմութեան մէջ չի եղել մի դէպք, որ պարտուած կողմը ինչ-որ պայմաններ առաջ քաշի: Դա ծիծաղելի եւ լկտի է:
Չգիտեմ, կ՛ազդի՞ իմ նամակը ձեզ վրայ: Կարծում եմ՝ ոչ, քանզի ո՞ւր պիտի փախչէք ձեր ֆաշիստակերպ ղեկավարի մոլեգին ճնշումից:
Հայատեացութիւնը կլանել է ե՛ւ նրան, ե՛ւ ձեզ, կլանել է ամբողջութեամբ ու վերջնականապէս, եւ յայտնի չէ, թէ երբ եւ ինչպէս դուրս կը գաք այդ կեղտոտ փոսից:
Բայց մտածէք գոնէ սեփական ապագայի մասին: Սթափ նայէք իրականութեանը:
Իսկ այն ահա թէ ինչպիսին է:
Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրայ, եւ կ՛ապրենք այստեղ Յաւերժ: Ոչնչացնել հայերին (ինչի մասին դուք եւ ձեր աւագ եղբայրը զօրուգիշեր երազում էք) անհնար է: Դա չի լինի երբե՛ք: Ձեզանից առաջ այնքա՜ն վայրի բարբարոսներ ու պարզապէս տականքներ են փորձել դա անել: Բայց ապարդիւն:
Հայերը մարդու, ժողովրդի այն տեսակն են, որը չի ոչնչացւում:
Իսկ այժմ՝ առաւել եւս, քանզի դուք եւ ձեր աւագ եղբայրը երկար ժամանակ սովորեցնում էիք մեզ սպանել: Փառք Ալլահին, վերջապէս դա ձեզ յաջողուե՛ց:
Սումգայիթից յետոյ մենք վերջապէս գիտակցեցինք, թէ ինչ է ձեր ուզածը:
Շնորհակալութիւն ձեզ եւ կրկին՝ Ալլահին: Այժմ կը լինի այնպէս, ինչպէս իմաստնաբար ասուած է. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»:
Մենք կը գերազանցէք ձեզ բոլոր առումներով ու նաեւ դաժանութեամբ:
Այս նամակով ես անկեղծօրէն խոստովանում եմ ձեզ. մենք այլեւս այն միամիտ հայերը չենք, որոնց դուք ճանաչում էիք:
Ձեր շնորհիւ մենք փոխակերպուեցինք, դարձանք ճիշդ այնպիսին, ինչպիսին դու՛ք էք…
Շնորհակալութիւն ձեզ եւ էլի մէկ անգամ՝ փառք Ալլահին:
Ոհմակի մէջ ապրողը պիտի սուր պահի ժանիքները:
Իսկ Ղարաբաղի մասին հիմնաւորապէս մոռացէ՛ք: