ԳԼԵՆԴԷՅԼ.- ԱՄՆ Արեւմտեան ափի հայ համայնքը հանդիսաւորութեամբ նշել է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 21րդ տարեդարձը: Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան նախաձեռնութեամբ, Հայաստանի ներկայացուցչութիւնում են հաւաքուել մօտ հազար ամերիկահայեր՝ համայնքի հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտների ներկայացուցիչներ:
Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը, շնորհաւորելով համայնքին, ընդգծել է ամերիկահայերի ներդրումը Հայաստանի անկախութեան 21 տարիների ընթացքում:
«Մեր երկրի անկախութեան 21 տարիները նաեւ ձեր ջանքերի անդիւնքն են, եւ այսօր կ՛ուզենայի իմ ու մեր երկրի անունից շնորհակալութիւն յայտնել բոլորիդ Հայաստանի Հանրապետութեան կայացման գործում ամէն մէկիդ ունեցած ներդրման համար», ասել է գլխաւոր հիւպատոսը:
Տօնակատարութեանը մասնակցել են նաեւ Լոս Անջելեսի եւ Գլենդէյլի քաղաքային իշխանութեան ներկայացուցիչներ, ԱՄՆ արեւմտեան ափում հաւատարմագրուած դիւանագէտներ, Լոս Անջելեսի մարզի պաշտօնեաներ: Լոս Անջելեսի Կառավարիչների խորհուրդը յատուկ հռչակագրով շնորհաւորանք է յղել Հայաստանի Հանրապետութեանն ու հայ ժողովրդին՝ անկախութեան տօնի առթիւ:
Հանդիսութեան ժամանակ ելոյթ են ունեցել Յարութ Փամբուկչեանը եւ Երգի պետական թատրոնի սաները:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.