Հայ Ազգային Կոնգրեսը 8 Նոյեմբերին հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ անդրադարձաւ Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան կողմէ Հայաստանի նախագահական ընտրութիւններուն առնչուող առաջարկին։ «ՀԱԿը քննարկեց ԲՀԿի առաջարկը նախագահական ընտրութիւններին ընդառաջ համատեղ կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերեալ: Մեր կարծիքով, այդ կոնսուլտացիաների օրակարգը պէտք է ընդլայնել, նրանում ներառելով առաջիկայ նախագահական ընտրութիւններում ռեժիմի դէմ հասարակական եւ քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների եւ քայլերի աւելի ընդհանրական ծրագիր», նշուած է յայտարարութեան մէջ։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.