
Հանրային ոլորտի Ամերիկահայ աշխատակիցների (AAPSE) միութիւնը, Դեկտեմբերի 16ին, արդէն աւանդական դարձած վեցերորդ Ամանորեայ իր ձեռնարկի ժամանակ կը համախմբի Լոս Անջելես գաւառի պետական ծառայութիւններում աշխատող ամերիկահայերին: Նախաձեռնութիւնը պատկանում է Յարութ Յեդալեանին, ով տարիներ առաջ հիմնելով այս գեղեցիկ աւանդոյթը՝ նպատակ ունէր ստեղծել մի միջավայր, որտեղ ոլորտի շուրջ եօթ հազար հայ աշխատակիցները կը հանդիպեն ու կը ծանօթանան միմեանց: «Սուրբ Ծննդեան տօները լաւ առիթ են նոր ծանօթութիւնների, հայկական ոգով լի միջավայրում ազգային երաժշտութիւն ու ճաշատեսակներ վայելելու եւ կիսուելու մեր համայնքին օգտակար լինելու մտքերով», նշում է Յեդալեան:
Աւանդական դարձած այս ձեռնարկին մասնակցում են Լոս Անջելեսի դատարանների, փաստաբանական գրասենեակների, հանրային առողաջապահական ոլորտի, համալսարանների, տարբեր հիւանդանոցների եւ կառավարական գրասենեակների հայ աշխատակիցներ: Բըրբանքում գտնուող «Դելիւքս» սրահում Հանրային ոլորտի Ամերիկահայ աշխատակիցների միութեան ձեռնարկի ընթացքում նաեւ կը պատուեն Լոս Անջելես գաւառի կառավարիչների խորհրդի անդամ Մայքըլ Անտոնովիչին ու հանրային ընկերային ոլորտի ծառայութիւնների տնօրէն Շերիլ Լ. Սփիլերին:
Այսպիսով փորձ է արւում նաեւ կապ ստեղծել հայ աշխատակիցների եւ ղեկավար պաշտօններում աշխատողների միջեւ: Յարութ Յեդալեանը նշում է, որ տարէց տարի կազմակերպութեան անդամների թիւն ընդլայնում է, եւ առաջիկայ ձեռնարկը նաեւ առիթ կը լինի նոր անդամների հետ ծանօթանալու:
Տեղեկանք.- Հանրային ոլորտի Ամերիկահայ աշխատակիցների միութիւնը շահոյթ չհետապնդող (nonprofit) կազմակերպութիւն է, որի նպատակն է համախմբել Լոս Անջելես գաւառի բոլոր ամերիկահայ աշխատակիցներին, ստեղծել սոցիալական (ընկերային) ցանց, ինչպէս նաեւ տեղեկանալ Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների ձեռքբերումներին: Կազմակերպութիւնն ունի մի շարք նպատակներ, որոնց թւում՝
– Աջակցել ամերիկահայ աշխատակիցների մասնագիտական առաջխաղացմանը.
– Ներկայացնել եւ տարածել գաւառի, քաղաքապետարանի պետութեան կողմից առաջարկուող ծրագրերը, որոնք կարող են օգտակար լինել հայ համայնքին ու հանրային ոլորտի աշխատակիցներին.
– Նպաստել կազմակերպութեան անդամների սոցիալ-տնտեսական եւ մասնագիտական բարօրութեանը, եւ կազմակերպութեան անդամների շրջանում գործնական հնարաւորութիւնների ու առաջխաղացման վերաբերող տեղեկատուութիւնը մշտապէս տարածել.
– Գործուն մասնակցութիւն ունենալ հայ համայնքի հասարակական միջոցառումներում:
«Սրանք այն նպատակներն են, որոնք մենք սահմանել ենք, սակայն դրանք ամբողջական չեն, մշտապէս մշակւում են եւ համալրւում մեր անդամների հանդիպումերի ժամանակ», աւելացնում է կազմակերպութեան նախաձեռնող Յարութ Յեդալեանը:
Հանրային ոլորտի Ամերիկահայ աշխատակիցների միութեան ձեռնարկին մասնակցել ցանկացողները, կարող են զանգահերել հետեւեալ հեռախօսահամարներով՝ (818) 339-4548, (818) 402-2988, կամ տոմսեր ձեռք բերել՝ այցելելով հետեւեալ կայքերը՝ AAPSE.Eventbrite.com, MyAAPSE.org, ինչպէս նաեւ դիմել կազմակերպութեան ե-նամակին՝ info@myaapse.org կամ ArmenianEmployeeEvents@gmail.com, ու «Ֆէյսբուք»եան էջին:
Միջոցառումը կը սկսի 4:30ին: Երեկոն կ՛անցնի կենդանի երաժշտութեան ներքոյ, իսկ հիւրերի համար կը լինեն անակնկալներ եւ նուէրներ: