
2013թ., Մարտի 12ին «Վրաստանի Հայ Համայնք»ի վարչութեան ներկայացուցիչները հանդիպեցին «ռէինտեգրացիա»ի հարցերով Վրաստանի պետական նախարար Պաատա Զաքարէիշվիլիին:
Հանդիպման ընթացքում ներկայացուել են վիրահայութեանը յուզող մի շարք հարցեր եւ խնդիրներ, քննարկուել են բարդութիւնների լուծման ուղղիները:
Այդ թւում՝ ազգութեամբ հայ Վրաստանի քաղաքացիների ներկայացում տեղական, տարածաշրջանային եւ կենտրոնական կառավարումներում, տարածաշրջանային եւ փոքրամասնութիւնների լեզուների Եւրոպական խարտիայի վաւերացման հնարաւորութիւնները, խնդիրները եւ դժուարութիւնները կրթական համակարգում (մասնաւորապէս՝ դասագրքերի, ուսուցիչների պատրաստում եւ վերապատրաստում, 2003-2012թթ. հայալեզու դպրոցների «օպտիմիզացում» Թբիլիսիում, անճշդութիւններ օրէնսդրութիւնում խնդիրներ) եւ այլն:
«Վրաստանի Հայ Համայնք»ը ողջունում է «ռէինտէգրացիա»ի հարցերով Վրաստանի պետական նախարարի մօտեցումը եւ դիրքը, որը նա արտայայտեց վերոնշեալ եւ այլ հարցերի քննարկման ընթացքում:
«Վրաստանի Հայ Համայնք»ի Մամուլի Ծառայութիւն