
Ազնուափայլ տիկինը ծնուել է 1924 թուի Օգոստոս 15ին, Իրանի Արաք քաղաքի Բուրվարի շրջանում: Նա իր նախնական ուսումն ստացել է գիւղում:
Արաք փոխադրուելով, ինքնաշխատութեամբ լրացնում է հայոց դպրոցի գիշերային դասընթացքները: Արաքում նա ծանօթանում է իր ապագայ ամուսնոյն՝ Յովհաննէս Գրիգորեանի հետ, որը բնակւում էր Ջուղա քաղաքում:
Ամուսնացել է 1945 թուի Սեպտեմբեր 5ին. նրանք բախտաւորւում են 4 զաւակներով՝ Սերժիկ, Մասիս, Սեդա եւ Արա: 4 զաւակներին էլ ուղարկում են արտասահման՝ բարձրագոյն կրթութիւն ստանալու: Տիկին Երանուհին իր ազգօգուտ աշխատանքները սկսում է Ջուղա քաղաքում:
Արժանի է նշել հետեւեալ մի քանի գործունէութիւնները. Ջուղայի Նամակերտ գիւղի հիւանդանոցում, Հայոց դպրոցում ծնողական խորհրդի անդամ, æուղայի Ս. Ամենափրկիչ վանքի վարչութեան անդամ:
1946 թուին մտնում է ՀՅ Դաշնակցութեան շարքերը. նա իր ազգային եւ հանրային հասարակական ծառայութիւնները կատարել է ՀՅԴ ճամբով:
1968 թուին ընտանիքով փոխադրւում է Թեհրան: Սկսում է իր աշխատանքների շարանը:
Դառնում է Թեհրանի առաջնորդարանի ծխական տուրքի վարչութեան անդամ:
Թեհրանի Հայ կին միութեան աշխատանքները սկսւում են 1976 թուից՝ շնորհիւ կենտրոնի Հայ կին միութեան հիմնադիր տիկիններ Յասմիկ Սահակեանի, Անժէլ Մանուկեանի եւ Հայկուշ Ղարիբեանի: Մաջիդիէի հայկական թաղում տիկին Երանուհու միջոցով հրաւիրւում են 300 ընտանիքներ, գործը յաջողւում է եւ տիկին Երանուհին ընտրւում է նախագահ: Նորակազմ միութիւնը «Անահիտ» մասնաճուղ է կոչւում եւ գործը սկսում են ծրագրուած ձեւով ու իրականցւում են դասախօսութիւններ, ձեռքի գործի աշխատանքներ, հանդէսներ, ազգային եւ կրօնական հանդէսների հրատարակութիւններ, ուրախ երեկոներ, ձեռքի աշխատանքների վաճառքի օր:
Բոլոր եկամուտը տրամադրւում է Սուքերեան բարերար ընտանիքի հին շէնքը նորի վերածելու համար եւ շնորհիւ սրահի հիմնադիրների՝ հիմնւում է նոր սրահ:
Հայ կին միութեան «Անահիտ» մասնաճիւղը եղաւ հայ ընտանիքների հաւաքատեղի եւ մշակոյթի մի մեծ օջախ:
1985 թուին տիկին Երանուհին իր սիրելի ամուսին Յովհաննէս Գրիգորեանի հետ՝ ընտանեօք փոխադրւում են ԱՄՆ. նրանք արդէն բախտաւորուած էին հինգ թոռնիկներով՝ Շարիս, Անիֆա, Նայիրի, Շանթ եւ Թադէ:
Տիկին Երանուհին ԱՄՆում իր մասնակցութիւնն է բերում Տէր Պետրոսեան ֆոնտին:
Տարիներ շարունակ թէ՛ նիւթապէս եւ թէ բարոյապէս իր օգնութիւնն է բերում ֆոնտի միջոցով.
1.- Տաւուշի շրջանի Չինարի դպրոցի խմելու ջրի խնդրին
2.- Ս. Սարգիս եկեղեցու նորոգման աշխատանքներին
3.- æորջանի մանկապարտէզի դասարանների պիտոյքների գնմանը
4.- Մասնակցել է Փոքր Մհեր զինուորական դպրոցի սրահի ծախսերին
5.- Մասնակցել է Շիրազլուի մի ընտանիքի համար նոր շէնք կառուցելուն
Տիկին Երանուհին օգնեց, նուիրեց եւ գործեց իր բոլոր կեանքում, æուղայում, Թեհրանում եւ ԱՄՆում կեանքը նուիրել է հայ դպրոցներին, միութիւններին եւ Հայ Դատին:
Վարձքդ կատար, տիկին Երանուհի եւ շնորհաւոր 90րդ տարեդարձդ: Ազգի համար ծառայած տարիների դիմաց կը ցանկանանք քեզ առողջութիւն եւ երկար կեանք:
Մեր բարերար տիկին Երանուհին ներկայումս ապրում է Վաշինգթոնում՝ Մերիլանդ, իր զաւակների մօտ:
ԱՄՆ-Ի ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ ՖՈՆՏ