ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Նոյն հաստատութեան մէջ ենք բոլորս. մի տեղ՝ իւրաքանչիւրս առանձին սենեակում, մի ուրիշ տեղ՝ առանձին անկիւններում, մի այլ հիմնարկութիւնում՝ ամէնքս նոյն սենեակում: Յանկարծ ստացւում է՝ մէկի համար եղած ջերմաստիճանը շատ տաք է, միւսը սկսում է մրսել, իսկ կան նաեւ տաքի եւ պաղի նկատմամբ անտարբերներ:
Կարո՞ղ է նոյն ջերմաստիճանը այդքան տարբեր ազդեցութիւններ ունենալ: Պարզւում է, որ կարող է՝ կախուած մեր ինքնազգացողութիւնից:
Եթէ ունենք անորոշութիւն, վախ՝ մեր անելիքների նկատմամբ, կարող ենք մրսել:
Եթէ չափազանցել ենք մեր խոստումները եւ չենք կարողանում տակից դուրս գալ, կարող ենք տաքանալ:
Եթէ փորձել ենք ամէն ինչ եւ հասել ենք մեր ուզածին, եւ կամ հակառակը՝ փորձելով հանդերձ, նոյն տեղում ենք, արդէն որեւէ ջերմութիւն ուժ չունի մեր վրայ ազդելու՝ տաք կամ պաղ:
Կարող են լինել նաեւ զանազան հոգեվիճակներ, որոնց արդիւնքում նաեւ ջերմութեան տարբեր զգացողութիւններ:
Ամէն պարագայում, կարծում ենք, կառավարողը մե՛ր ջերմաստիճանն է: