
Արդէն տեղեկացրել ենք, որ Սերժ Սարգսեանի 2013թ. Նոյեմբերի 6ի հրամանագրով Արտաւազդ Յարութիւնեանը նշանակուել է Հայաստանի Հանրապետութեան զինուորական դատախազ, Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազի տեղակալ: Քիչ առաջ դատախազութեան պաշտօնական կայքում տեղադրուել է նրա կենսագրութիւնը, որը ներկայացնում ենք ստորեւ.
Արտաւազդ Հենրիկի Յարութիւնեան
ՀՀ զինուորական դատախազ, ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալ
Արդարադատութեան 1ին դասի խորհրդական
Արտաւազդ Հենրիկի Յարութիւնեանը ծնուել է 1965թ.ի Օգոստոսի 5ին, Գիւմրում:
1990թ. աւարտել է ԵՊՀ Իրաւաբանական ֆակուլտետը:
1984-1986թթ. ծառայել է ԽՍՀՄ զինուած ուժերում:
1990-1992թթ. աշխատել է Նաիրիի շրջանի դատախազութեան ստաժոր, քննիչ:
1992-1996թթ.՝ Երեւան քաղաքի դատախազութեան աւագ քննիչ:
1996-1999թթ.՝ ՀՀ զինուորական դատախազի օգնական:
1999-2007թթ.՝ ՀՀ զինուորական դատախազութեան քննչական բաժնի պետ:
2007-2012թթ.՝ ՀՀ զինուորական կենտրոնական դատախազութեան ՀՀ պաշտպանութեան նախարարութեան քննչական վարչութիւնում քննուող գործերի բաժնի պետ:
2012թ. Դեկտեմբերի 13ից 2013թ. Նոյեմբերի 6ը զբաղեցրել է ՀՀ զինուորական դատախազի տեղակալի պաշտօնը:
ՀՀ Նախագահի 2013թ. Նոյեմբերի 6ի հրամանագրով նշանակուել է ՀՀ զինուորական դատախազ, Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազի տեղակալ:
Ամուսնացած է, ունի երկու երեխայ: