ԷԱՓՈԽՈՒԹԻՒ՞Ն… ԹԷ՝ ԻՆՔՆԵՂՈՒԹԻՒՆ
Էափոխուածը… էափոխութեան
Շեղուածութիւնն է կեանքով պաշտպանում:
Իր գլխի տէրը՝ բնական մարդու
Բուն յատկութիւնը՝ մարդկայնութիւնը:
…………………
Օտարամոլը
Օտարացումն է արդէն պաշտպանում,
Մարդկայնասէրը՝ անմեղութիւնը:
…………………
Ով օտարացաւ
Նա չհասկացաւ,
Որ էութիւնն իր
Երկինք բարձրացաւ:
…………………
ՕՏԱՐԱՑՈՒՄ ԹԷ՝ ԻՆՔՆԱԿԱՅԱՑՈՒՄ
Ո՞վ է կեանքում իր բնական
Էութեանը հակասում,
Ով արդէն պարզ մայրենիով
Օտարերէն է խօսում:
…………………
Ով իր բնական մտածողութեան
Կարողութիւնն է ինքնին պահպանում,
Նա է բանական մտքով զարգանում:
Էափոխուածը էլ չի արթնանում:
…………………
Ինքնակեցութեան իմաստն են հերքում՝
Մաքրակեցութեան ուղին են լքում,
Կեղծաբանութեան շեղամոլութեամբ
Կեանքի… բնական ընթացքն են բեկում:
…………………
Կեղծմտացուածը
Իր բուն ուղեղով էլ չի մտածում,
Կեղծմտացմանը համակերպուելն է
Իր իսկ փրկութեան իմաստը կարծում:
……………………………………………………………
Ինքնալքութեան պարտադրանքով
Չարիքն իր խաղն է ընդունել տալիս,
Մարդը… մաքրախոհ դատողութեանը,
Իր կարողութեամբ, էլ հետ չի գալիս:
………………….
Ով չի ապրում իր կեանքը,
Պաշտպանում է պատրանքը:
…………………
ԿԵՂԾՄՏԱՑՈՒՄԸ ԱՅԼԱՍԵՐՈՒՄ Է
Ովքե՞ր են կեանքում
Սէրը պահպանում,
Ովքեր կեղծացման
Պատուաստն են վանում:
…………………
ՍԻՐՈՅ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԹԷ՝ ԱՊԱԿԱՆՈՒՄ
Կեղծմտացումը… ծնողին անգամ
Զաւակի դէմ է նոյնիսկ կեղծացնում,
Էլ ինչպէ՞ս պիտի ինքնին ընկալի,
Որ խեւը… անկեղծ սէրն է վերացնում:
…………………
Երբ արթուն է սիրոյ ուժը,
Խաւարում է չարի գոյժը:
…………………
Ով չի պահպանում իր պարզ, բնական
Մտածողութեան կարողութիւնը,
Նա է ընդունում չարիքի կողմից
Պատուաստաւորուող անէութիւնը:
…………………
Կեղծն անկեղծին է ատում,
Կեղծացնողին հաւատում,
Ինքնութիւնն իր խորտակուող
Այլեւս չի նկատում:
…………………
ԱՐՀԵՍՏԱԿԱՆԱՑՈՒՄ
Բուն ինքնութիւնը
Արհեստականով փոխարինելու
Մոլուցքն է խեւին համակել կեանքում,
Ինչպէ՞ս պահպանի մարդն էափոխուած,
Բնական սէրը… կեանքի պատրանքում:
…………………
Էափոխելն է
նա խելքը կարծում,
Ինչպէ՞ս հասկանայ,
Որ չի մտածում:
…………………
Էափոխուածն է անկեղծ դեր խաղում,
Էապահպանը
Անկեղծութիւնն իր չի աղաւաղում:
…………………
Ո՞վ է բնական
Սէրը պահպանում՝
Ում ինքնութիւնը
Չի ապականւում:
…………………
Անհնար է առանց սիրոյ
Մարդկայնաբուխ մտածումը,
Քանզի սէրն է ապահովում
Անկեղծ մտքի զարգացումը:
…………………
Բնական մարդը
Իր ինքնութիւնն է փոյթով պաշտպանում,
Արհեստականը՝
Մտածողութեան աղաւաղումը:
…………………
ԹՇՆԱՄՈՒԹԻՒՆԸ ԷԱՊՂԾՄԱՆ ՄԷæ Է
Էափոխուածին սթափել է պէտք,
Ինքնակայունին՝ համբերութիւնը,
Որ միասնաբար կեանքը ուղղորդեն
Դէպի անապակ լինելութիւնը:
…………………
Ո՞ւմ խելքի դէմ է
Խեւը չարանում,
Ում էափոխել
Չի կարողանում:
…………………
Ովքե՞ր են իրենց
Կարողութիւնից «վերեւ սաւառնում»՝
Մեծամիտները՝ կեղծամիտները:
…………………
Էութիւնը փոխելով
Նոր ինքնութիւն չեն կերտում,
Պղծութիւնը սփռելով
Բանական միտքն են կրտում:
…………………
Անկեղծութեամբ, բուն ինքնութեամբ,
Մարդն է ընտրում ասելիքը,
Կեղծմտութեամբ՝ «նոր ինքնութեամբ»՝
Խեւն է արդէն նրա միտքը:
…………………
ԱՊԱԿԱՆՈՒԹԻՒՆ
Ով կեղծութեան շեղուածութեամբ
Խեւին երկինք է բարձրացնում,
Խելակորոյս մոլորութեամբ
Զաւակին էլ է կեղծացնում:
…………………
Բնական միտքն է
Պահում-պահպանում բնական կեանքը,
Արհեստականը՝
Շեղում է կեանքը… դէպի պատրանքը:
…………………
Արհեստական միտքն է միայն
Խաղ ու դաւով մեծամտում,
Բնականը՝
Մարդու հանդէպ ոխ չի կիտում:
…………………
Ո՞վ է գովերգում
Ապական հացը,
Ով ընդունել է
Կեղծ նիստուկացը:
…………………
«ՆՈՐ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ» ԿԵՐՏՈՒՄԸ
Երբ հասունացման անմեղ ընթացքում
Մեղսաբանութեան սերմերն են ցանում,
Բանական միտքը
Իր բուն մաքրութեամբ չի արմատանում՝
Չար էութիւնն է
Որպէս ինքնութիւն իրականանում:
…………………
ՊԱՏՈՒԱՍՏԱՒՈՐՈՒԱԾ ԻՆՔՆԱԽԱԲՈՒԹԻՒՆ
Երբ խաբեբային ազնիւ են կարծում,
Մտածողութեան ուղին են պղծում,
Ինչպէ՞ս ընկալեն, որ չարագործը
Թմրապատուաստման չար խաղն է թրծում:
Թմրապատման խա՞ղ… թէ՝ արթնութեան տաղ:
…………………
ՊԱՐՏԱԴՐՈՒԱԾ «ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ»
Ով ընդունում է կեղծ գոյութիւնը,
Կեղծիքն է դառնում «նոր ինքնութիւնը»,
Ինչպէ՞ս պահպանի անմեղութիւնը,
Որ պատսպարուի ինքնեղութիւնը:
Կեղծապատման խա՞ղ… թէ՝ ինքնութեան տաղ:
…………………
Ով էապղծման խաղն է պահպանում,
Իր արմատներին չի վերադառնում՝
Կեղծասփռութեան «զինուոր» է դառնում:
Էապղծման խա՞ղ… թէ՝ մարդկային տաղ:
…………………
Հատուածականութիւնը
Ամբողջականութեան պառակտիչն է:
Պառակտութեան խա՞ղ… թէ՝
Փոխհասկացութեամբ միասնութեան տաղ:
…………………
ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ԹԷ՝ ԲՌՆՈՒԹԻՒՆ
Ինչո՞ւ բռնութիւն, բռնատիրութիւն,
Որ ազատ կամքը չբացայայտի,
Որ չարն իր խաղով քօղապատում է
Իր խեւութիւնը իբրեւ մեծութիւն:
Երբ կ՛այ բռնութիւն՝ կ՛այ քօղապատում՝
Թէ բռնակալը անմեղութիւնը՝
Մաքրայնութիւնը, որքան է ատում,
Որ էափոխման բռնութեան ներքոյ
Բանական միտքն է թմրութեամբ պատում,
Որ անմեղ մտքի պարզատեսութեամբ
Տեղի չունենայ ճիշդ լուսայայտում:
Ինչո՞ւ բռնութիւն, բռնատիրութիւն,
Որ մարդը գերուած, էափոխութեան
Բիրտ ճիրաններից, չունենայ կեանքում
Ողջախոհական մտքի փրկութիւն:
…………………
Երբ կեղծութիւնը անկեղծութիւնից
Խորախորհուրդ են խաղով համարում,
Այլեւս ոչինչ… անեղծ՝ մարդկային,
Չի շողարձակւում երկնակամարում:
…………………
ԻՆՔՆԱԿԵՑՈՒԹԻՒ՞Ն ԹԷ՝ ՄԵՂՍԱԿՑՈՒԹԻՒՆ
Ով չի մեղքանում էափոխուածին,
Նա չի հասկանում մարդուն բնածին,
Ինչպէ՞ս հասկանայ, որ մարդն ինքնակեց,
Չի հպատակւում խաղին մեղսածին:
…………………………………………………………………..
Ո՞վ է մեծարում… էափոխուածին՝
Էափոխուածը՝ օտարացուածը՝
Բուն ինքնութիւնը… այլակերպուածը՝
Բնական մարդու աղաւաղուածը:
…………………
Խարդախաշահ «անկեղծութեամբ»
Կեղծութիւնն են պաշտպանում,
Մարդկայնախոհ անկեղծութեամբ՝
Մաքրութիւնը:
…………………
Երբ դարձնում են
Հոգու մարդուն մարմնային մարդ,
Էլ չի մնում
Սէրը փրկող ոչ մի մակարդ:
…………………
Կեանքը խափանե՞լ…
Եւ մաքրապղծման խաղը՞ պահպանել…
Թէ՝ անեղծ-անկեղծ բանականութեամբ
Հաւասարութեան սէրը սահմանել:
…………………
Ըսուածը աւելի յստակ եւ անբռնազբօսիկ կ’ըլլար եթէ հեղինակը յօդուած գրէր: Չեմ հասկնար թէ ի՛նչ պէտք կար այս բարոյախօսական տողերուն ոտանաւորի ՁԵՒ տալու…