
Թւում է թէ
Ովկիանոսը,
Միտում չունի խաղաղուելու,
Կեանքս նաւակ
Անառագաստ,
Ո՞ւր է արդեօք ինձ տանելու:
Արեգակը
Այնքա՜ն յոգնած,
Մթան մեղքը չի քաւում,
Նաւարկում եմ
Կողկողագին,
Լոյսի շողը չեմ գտնում…
Երերում է
Իմ նաւակը,
Փոթորկայոյզ ջրերում,
Մտածումիս
Ալիքները
Յոյսի ափ են որոնում…
Ովկիանոսում
Անուղի,
Երկնքից լոյս փնջելով,
Նաւակս
Տեղ կը հասնի,
Ժամանակին շունչ տալով…
ԱՒԻԿ ԴԵՐԵՆՑ
Բոստոն