Մայիսի 3ին Հանրային ո-լորտի ամերիկահայ աշխատակիցների միութիւնը (AAPSE) կ՛անցկացնի կր-թութեան ոլորտի ներկայացուցիչներին նուիրուած երկրորդ ամէնամեայ ձեռնարկը: Ուսուցիչների երա-խտագիտութեան շաբաթի շրջանակներում կը մեծարուեն ոլորտում եւ հայ համայնքում նշանակալի ներդրում ունեցած մանկավարժներ՝ դոկտոր Լեւոն Մարաշլեանը, Սարա Չիթջեանը եւ դոկտոր Պերճուհի Կուկէյեանը:
«Այս անհատները շուրջ երեք տասնամեակ նպաստել են ձեւաւորելու եւ զօրացնելու մեր համայնքը, եւ մենք որոշեցինք առիթ ստեղծել նրանց մեծարելու, նաեւ՝ համախմբելու Լոս Անջելեսի գաւառի կրթութեան ոլորտում աշխատող հայ աշխատակիցներին: Ուսուցիչներին երախտագիտութիւն յայտնելը իւրաքանչիւրիս պարտաւորութիւնը պէտք է լինի, եւ այս գեղեցիկ տօնն էլ դարձաւ առիթ մեր կազմակերպութեան համար նախաձեռնելու այս ձեռնարկը», նշում է Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների միութեան հիմնադիր նախագահ Յարութ Եդալեանը:
Միջոցառմանը ներկայ կը լինեն կրթութեան ոլորտի վաստակաւոր ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ: Կը ներկայացուի նաեւ կարիքաւոր աշակերտների համար գործող կրթական ծրագիր: Մասնակցել ցանկացողները կարող են տոմս ձեռք բերել www.aapseteachers2.eventbrite.com կայքից:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.