
Արեւը իր աչքը գոցեց,
Քամին շաչեց կրքով վայրի,
Արծաթ Լուսինն գունազրկուեց,
Տիրեց խաւարն զարհուրանքի:
Սիրոյ աղմուկն անյայտացաւ,
Դաժանութեամբ վայրագների,
Մի սրբութիւն փլատակուեց,
Չարի ձեռքով բիւրթեւանի:
Զանգակների լեզուն կապուեց,
Մահերգանքով սին հողմերի,
Եւ հոգեթով երգը մարեց,
Հեկեկանքով անձայն սուգի:
Ու չբացուեց ներշնչատանն,
Վարագոյրը սուրբ խորանի,
Հազարանախշ գմբէթի տակ,
Չհաղորդուեց աղօթքն բարի:
Մի օր արփին սիրակարօտ,
Իր շողերով կը թեւածի,
Աւերակուած պատերի մօտ,
Նորից կեանք ու յոյս կը սփռի:
Ամենաբոյժ լոյսն կը ծորայ,
Սրբատաշուած կամարներին,
Ամենանուշ բոյրը կ՛իջնի,
Մեր հաւատի ափունքներին:
ԱՒԻԿ ԴԵՐԵՆՑ
Բոստօն