
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօն խոր վշտով տեղեկացնում է, որ տեւական հիւանդութիւնից յետոյ, Դեկտեմբերի 28ին, վախճանուեց մեր ժամանակների ամենավառ անհատականութիւններից մէկը՝ ազգային-պետական ականաւոր գործիչ, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան ընկեր ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԱՆԸ:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքի անունից մեր վշտակցութիւնն ենք բերում Վահան Յովհաննիսեանի հարազատներին ու մտերիմներին, մեր ժողովրդին, մեր բոլոր ընկերներին:
ՀՅԴ ԲԻՒՐՕ