ԵՐԵՒԱՆ.- ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեան Facebook-ի իր էջի վրայ արձանագրած է, որ այսօր, երեւանեան ժաանակով ժամը 17:30ի սահմաններուն, Տաւուշի մարզի հայ-ատրպեճանական պետական սահմանի Բաղանիս գիւղի հատուածի վրայ ադտրպեաճանական զինուած ուժերու ստորաբաժանումները դաւադիր յարձակման նոր փորձ մը կատարած են:
ՊՆ խօսնակը կը յայտնէ, որ «հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին յայտնաբերուել է: Հայկական բանակի արագ արձագանգման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել է եւ ՀՀ պետական սահմանը խախտած դիւերսիոն խմբի գործողութիւնները չէզոքացրել է:
«Հակառակորդի դիւերսիոն խմբի մէկ անդամի դիակը գտնւում է միջդիրքային տարածքում: Ցաւօք, փոխհրաձգութեան ընթացքում զոհուել է նաեւ տարածքում գտնուող հովիւ Սերեօժա Նիկոլայի Սարգսեանը` ծնուած 1935 թ:
«ՀՀ զինուած ուժերի ստորաբաժանումները լիովին տիրապետում են իրավիճակին: Կատարուածի ողջ պատասխանատուութիւնը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարութեան վրայ:»