Վստահաբար կարելի է փաստել, որ Բլու Ուէյլում կերտւում է նաեւ Լոս Անջելեսի ժամանակակից ջազի դիմագիծը, եւ այս գործում իրենց ներդրումն ունեն հայ երաժիշտները: Ակումբում յաճախ են ելոյթներ ունենում դաշնակահար, երգահան Վարդան Օվսէփեանն ու թաւջութակահար, բաս կիթառահար Արտէոմ Մանուկեանը: Երաժիշտներ, ովքեր ծնուելով եւ կրթութիւն ստանալով Հայաստանում, այսօր, ջազի բնօրրանում մասնակիցն են ջազային նոր ռիթմերի ստեղծմանը՝ երաժշտական այս ուղղութեան յայտնիների հետ միասին:
Նիւթը կարելի է դիտել՝ www.youtube.com/watch?v=Xayk0ZgwfdY կայքից։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.