Յարգելի «Ասպարէզ»ի խմբագրութիւն,
Ներկան Աստծոյ պարգեւն է, ապագան երազներն են խորհրդաւոր, իսկ անցեալը պատմութիւններն են։
Նա թոռոմած մանուշակի նման փակեց իր խելացի աչքերը ու հեռացաւ դէպի ունայնութիւն։ Ինչպէս գիտէք, բժիշկները անզօր գտնուեցին նրան փրկելու։ Անողոք հիւանդութիւնը վերջիվերջոյ բզկտեց իրեն՝ բոլորիս խոր վիշտ պատճառելով։
Նա կորցրեց ճակատամարտը, այլ ոչ մենամարտը, վասնզի իր կեանքը շարունակւում է իր զաւակների եւ թոռների միջոցով։ Մահը մարդուց չի լինի խլել. դա բնութեան հրամայականն է։
Մենք բողոքում ենք, ընդվզում ենք, բայց ի վերջոյ, ստիպուած, չուզելով, համակերպւում ենք։ Ցաւօք, մինչեւ օրս ոչ մի գիտնական կամ բարձրագոյն հոգեւորական չի կարողացել բացատրել այդ առեղծուածը, որը անհասելի բարձունք է համարւում։
Այո՛, այդպէս կայ, եղել է ու կը լինի, քանի որ գոյութիւն ունի այս գեղեցիկ եւ խաբուսիկ աշխարհը. ծնւում ենք չուզելով, ապրում ենք տանջուելով, մեռնում ենք կարօտով։
Հանգուցեալը անիմաստ չի ապրել։ Նա իր ամուսնու հետ մէջք-մէջքի տուած կարողացել են բարեկեցիկ կեանքի պայմաններ ստեղծել իրենց ընտանիքի համար։ Ունեցել են զաւակներ, նրանց տուել են բարձրագոյն կրթութիւն, խելացի զաւակներ, որ դարձել են փայլուն աստղեր հայ երկնակամարում՝ պատիւ բերելով իրենց ընտանիքին, հայ ազգին ու իրենց ապրած երկրին։ Դրա համար էլ ես համոզուած եմ, որ նրա յիշատակը յաւերժ կը մնայ իրենց սրտերում, ու նրանք կը փոխանցեն իրենց զաւակներին եւ թոռներին։
Ես վստահ եմ, որ ձեր թափած արցունքները վերածուելով գոլորշու ու դառնալով ամպեր, անձրեւ կը տեղայ իր թարմ գերեզմանին, եւ կը ծաղկեն բուրումնաւէտ ծաղիկներ։
Աստուած հոգին լուսաւորի, մշտական լոյս լինի ու համբերութիւն ու մխիթարութիւն տայ իր հարազատներին։
Յիշատակն արդարոց անմոռաց եղիցի։
Յարգանքով՝
ՎԱՐԴԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԹԵՒՈՍԵԱՆ