ԱՄՆում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը բացման իր խօսքում համառօտ ներկայացրել է ֆիլմի նպատակը, Բաքուի հայ համայնքի պատմութիւնը եւ ընդգծել զոհերի յիշատակման կարեւորութիւնը:
Ֆիլմի ցուցադրումից յետոյ Արցախի ներկայացուցիչը եւ միջոցառմանը ներկայ ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ, լրագրող Հայկարամ Նահապետեանը պատասխանել են ներկաների հարցերին: Միջոցառման մասնակիցներին իր խօսքն է ուղղել նաեւ Ս. Մարիամ եկեղեցու քահանայ տէր Յովսէփ Կարապետեանը:
Միջոցառմանը ներկայ են եղել ԱՄՆում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Տիգրան Սարգսեանը, դեսպանութեան անձնակազմը, հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի անդամներ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ