
Կտաւատի սերմերը հարուստ են բուսական ճարպերով, յատկապէս պոլիչյագեցուած կամ անփոխարինելի ճարպաթթուներով՝ օմեգա-3 եւ օմեգա-6, որոնք բարենպաստ ազդեցութիւն են թողնում մարդու օրգանիզմի կենսագործունէութեան համարեա բոլոր գործընթացների վրայ: Դրան զուգահեռ՝ կտաւատի սերմերը պարունակում են բաւական մեծ քանակութեամբ վիտամիններ՝ (A, B, E, P) եւ այլ կենսաբանական ակտիւ նիւթեր:
Եթերային ճարպային թթուների հակաբորբոքային յատկանիշները յայտնի են մաշկի խնամքի համար նախատեսուած քսուկների բաղադրութեան մէջ: Այդ եթերային թթուների քանակը նպաստում են նուազագոյնի հասցնելու մաշկի կարմրութիւնը, գրգռուածութիւնը, տարիների ընթացքում չբուժուող կորեակները (acne), պահպանում մաշկը ուլտրամանուշակագոյն ճառագայթների ազդեցութիւնից: Կարելի է ասել բարենպաստ է մաշկային ցանկացած խնդիրների դէպքում: Պէտք է միայն մի քանի կաթիլ իւղը տրորելով քսել դէմքի մաշկին եւ լուանալ որոշ ժամանակ անց կամ թողնել դէմքին գիշերուայ ընթացքում:
Կտաւատի իւղը նպաստում է ձեր մաշկի խոնաւացմանը, պահպանում արտաքին գրգռումից եւ պահպանիչ շերտ է ստեղծում, որը կանխում է մաշկի չորութիւնը, նպաստում երիտասարդ մաշկի պահպանմանը: Մաշկը խոնաւ պահելով կտաւատի իւղը կանխում է տարբեր հիւանդութիւնների առաջացումը՝ ինչպիսիք օրինակ էկզեման եւ պսորիազը: Կտաւատի իւղի օգտագործման շնորհիւ վերանում են աչքի շուրջ մուգ շրջանակները, մաշկը ստանում է թարմ ու շողշողուն տեսք: Դուք արդիւնք կարող էք ակնկալել արդէն առաջին իսկ շաբաթից սկսած: Այն շուկայում վաճառուող թանկարժէք քսուկների լաւագոյն փոխարինող միջոց է:
Վերականգէ՛ք վաղուց մոռացուած մաշկի յարդարման հին միջոցը: