Զրոյցը Վարեց՝ ԱՆԻ ՆԱԶԱՐԵԱՆ
Աշխարհում լայն ժողովրդականութիւն վայելող Reddit սոցիալական լրատուական կայքի համահիմնադիր հայազգի
ԱՆԻ ՆԱԶԱՐԵԱՆ.- Առաջին հերթին, մի փոքր կը պատմէ՞ք ձեր ու ձեր ընտանիքի պատմութեան մասին:
ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆԵԱՆ.- Իմ պապիկը դա արդէն արել է: Մենք միասին Reddit-ի «Ես եմ…» բաժնում ստեղծել ենք յօդուած: Պապիկս՝ æոն Օհանեանը պատմում է.
«Իմ ծնողները որբացել են, երբ թուրքական կառավարութիւնը Թուրքիան մաքրեց հայ բնակչութիւնից Հայոց Ցեղասպանութեան ընթացքում: Իմ մայրը մէկն էր այն փախստականներից, ով Թուրքիայից դէպի Սիրիա՝ Հալէպ, աքսորի ճանապարհը բռնեց, որի ժամանակ շատերը մահացան, այդ թւում՝ նրա եղբայրն ու քոյրը:
Իմ հօր ծնողները սպաննուել են նրա աչքի առաջ, երբ թուրքերը գրոհել են նրանց քաղաքը: Մի հեծեալ զինուոր ցանկացել է սպաննել իմ հայրիկին, բայց նրա ընկերը կանգնեցրել է նրան՝ ասելով, որ երեխան չափազանց փոքր է եւ որպէս միակ երեխայ՝ իմ հայրը տարուել է Թուրքիայում գտնուող որբանոց: Նա առաջին անգամ ԱՄՆ է եկել 1920ին եւ յետոյ գտել իմ մօրը, ով ապրում էր Հալէպում: Նրանք հարեւաններ էին, եւ հայրս իր հետ մօրս բերել է Միացեալ Նահանգներ, որտեղ էլ շուտով ամուսնացել են: Նրանք ունեցել են 4 երեխայ՝ 3 աղջիկ եւ մէկ տղայ: Ես երկրորդն էի՝ ինձանից աւագ մէկ եւ երկու կրտսեր քոյր ունեմ: Ինչ սովորեցի ծնողներիցս, այն էր, որ ես ինքս պէտք է հոգ տանեմ իմ կարիքների եւ իմ ընտանիքի մասին, եւ որ ընտանիքը դաստիարակութեան ամենակարեւոր մասն է»:
æոն Օհանեանը որպէս կամաւոր մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Ծառայելով 33 ամիս՝ նա վերադարձել է քաղաքացիական կեանք, շարունակել ուսումն ու դարձել իրաւաբան:
ԱՆԻ ՆԱԶԱՐԵԱՆ.- Մի առիթով Հայաստանում յայտարարեցինք, որ դուք կիսով չափ հայ էք՝ ձեր «լաւագոյն կէսը»: Արդեօք հայկական արմատները փոխե՞լ են ինչ որ բան ձեր կեանքում:
ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆԵԱՆ.- Իմ միւս կէսով՝ գերմանացի լինելով եւս հպարտ եմ, բայց ես սա ասում եմ կատակով: Հայերն սփռուած են աշխարհով մէկ ու այնքան քիչ են, ու մենք հպարտ ենք, որ հէնց այսպիսին ենք: Այնուամենայնիւ, գալով Հայաստան՝ ահռելի ազդեցութիւն զգացի ինձ վրայ:
ԱՆԻ ՆԱԶԱՐԵԱՆ.- Ձեր պապիկ æոն Օհանեանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքն այդ մասին:
ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆԵԱՆ.- Ես կը լինեմ Հայաստանում իմ հայրիկի հետ այս Ապրիլին՝ յոյսով սպասելով, որ ԱՄՆը վերջապէս կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը: Մենք իրականում Reddit-ում թուային-աուդիօ հրապարակում ենք տեղադրել հայերի մասին, որը կը համալրուի Հայոց Ցեղասպանութեան մասին տեղեկատուութեամբ Ապրիլի 23ին: Ես յոյս ունեմ՝ դուք բոլորդ կը լսէք այն:
ԱՆԻ ՆԱԶԱՐԵԱՆ.- Ապրիլի 24ին Հայաստանում կը լինե՞ք:
ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆԵԱՆ.- Կարծում եմ՝ կը ժամանեմ Ապրիլի 22ին:
ԱՆԻ ՆԱԶԱՐԵԱՆ.- Անդրադառնալով ձեր մասնագիտական գործունէութեանը՝ կը ցանկանայի իմանալ ի՞նչ նոր նախաձեռնութիւններ ու ծրագրեր ունէք: Դուք Reddit-ի համահիմնադիրն էք, որը մեծ յաջողութիւնների է հասել: Ո՞րը կը լինի յաջորդը:
ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆԵԱՆ.- Ես այժմ վերադարձել եմ Reddit որպէս գործադիր նախագահ եւ ուրախ եմ այն աշխատանքների համար, որ կատարում ենք: Մեր մեծ նպատակը ԱՄՆի 10 ամենամեծ կայքերից անցումն է աշխարհի 10 ամենամեծ կայքերի շարք:
ԱՆԻ ՆԱԶԱՐԵԱՆ.- Վերջերս դուք մասնակցեցիք Innovate Armenia համաժողովին, ի՞նչ յետագայ ծրագրեր ունէք՝ կապուած Հայաստանի հետ:
ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆԵԱՆ.- Ես ելոյթ եմ ունենալու «Թումօ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Ապրիլի 25ին, իմ ընկեր Րաֆֆի Կրիկորեանի կազմակերպած համաժողովի ժամանակ:
Տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագէտները Ապրիլի 25ին կը հաւաքուեն Երեւանում՝ մասնակցելու HIVE ինժեներական համաժողովին: Միջոցառման կազմակերպիչը «Յովնանեան» հիմնադրամն է: Այն տեղի կ՛ունենայ «Թումօ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Հայաստանում կը հիւրընկալուեն Twitter-ի համահիմնադիր Րաֆֆի Գրիգորեանը, Google-ի ինժեներական գծով տնօրէն Դաւիդ Սինգլետոնը, Facebook-ից Դէյլ Հարիսոնը, Prezi-ի ներկայացուցիչ Արոն Սոգորը, Issuu-ից՝ Ալեքսանդր Գրոսը: Համաժողովը կը ներառի ելոյթներ, ինտերակտիւ քննարկումներ, ինչպէս նաեւ դէմ առ դէմ հանդիպումներ աշխարահռչակ ընկերութիւնների առաջնորդների հետ:
ԱՆԻ ՆԱԶԱՐԵԱՆ.- Հայաստանի կառավարութիւնը ՏՏ ոլորտը յայտարարել է որպէս առանջնահերթութիւն, եւ փորձագէտները կարծում են, որ Հայաստանն ունի մեծ ներուժ այս ոլորտում: Համաձա՞յն էք այդ դիտարկմանը եւ ինչպէ՞ս էք դուք տեսնում այս ճիւղի ապագան:
ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆԵԱՆ.- Այո՛, ահա թէ ինչի մասին էր իմ ելոյթը Innovate Armenia համաժողովին, եւ թէ ինչ եմ ասել տարիներ շարունակ իւրաքանչիւրին, ով լսել է ինձ, եկէ՛ք մեր հայ եղբայրներին ու քոյրերին փոխանցենք ծրագրաւորման մեր հմտութիւնները:
ARMENPRESS.am