
ԳԼԵՆԴԵԼ.- Մայիսի 2ին եւ 3ին, Գլենդելի ARTN թատերասրահում ներկայացուելու է հայ մեծ դիւցազներգութեան՝ «Սասնայ Ծռեր»ի ինքնատիպ մի բեմականացում: Բեմականացման հեղինակն ու ղեկավարը UCLA համալսարանի հայագիտութեան ամբիոնի դասախօս Անահիտ Արամունի Քէշիշեանն է, ում բեմադրութիւնները բազմիցս արժանացել են հայ եւ օտար հանդիսատեսի գնահատանքին:
Ըստ Քէշիշեանի, այս գործը ծնունդ է առել աշնանը դասաւանդուող միջնադարեան հայ գրականութեան իր դասի ընթացքում, ապա եօթնամսեայ անխոնջ աշխատանքի շնորհիւ՝ դարձել է բեմական արուեստի մի շատ հետաքրքրական գործ:
Ուսանող-դերասանները, թուով ութ հոգի, այս հրաշալի ասքը լսում են իրենց ուսուցիչ-մարէից՝ Անահիտ Քէշիշեանից, ապա խօսքի կծիկը առնելով՝ շարունակում են այն, է՛լ աւելի խանդավառութեամբ ու ոգեշնչումով: Իւրաքանչիւր պատմող կատարում է ասքի զանազան դերեր՝ համեմելով դրանք երգերով ու պարերով:
ARTN սրահի հասցէն է. 4401 San Fernando Raod, Glendale, 91204: Տոմսերի համար դիմել (818) 395-8227 հեռախօսահամարին կամ՝ www.itsmyseat.com/dardevils.։ Տոմսի գինն է 25 դոլար։