Հայաստանի ազգային հաւաքականի նախկին աւագ մարզիչ Սարգիս Յովսէփեան Հայաստանի ազգային հաւաքականի կազմին հետ խաղադաշտ ներկայացած է 132 անգամ, որ հայկական ֆութպոլին համար բաւական լաւ ցուցանիշ է։
Հաղորդագրութեան մէջ նշուած է. «Մարզչական կարիերան Սարգիս Յովսէփեանը սկսել է 2013ից՝ գլխաւորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փիւնիկը»: 2014թ. Յովսէփեանը գլխաւորել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հաւաքականը, իսկ 2014 թուականի Նոյեմբերից գլխաւորում է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների ազգային հաւաքականը»:
Ապրիլի սկիզբը մամուլի մը լուրերը շրջան կ՛ընէին այն մասին, որ ազգային հաւաքականը կրնայ գլխաւորել Մոսկուայի «Սպարտակ» ակումբի նախկին մարզիչ Վալերի Կարպինը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնը թափուր մնացած է 30 Մարտէն, երբ հրաժարական տուաւ զուիցերիացի մարզիչ Պեռնար Շալանտը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.