Լոս Անջելեսի կենդանաբանական այգում Յուլիսին ռեկորդային թուով՝ 8 հայկական իժ է ծնուել: Դա մեծ յաջողութիւն է օձերի համար, որոնք սովոր են իրենց բնական միջավայրի՝ Հայաստանի եւ Թուրքիայի սառը կլիմային: Ըստ MyNewsLA.com-ի, երկու հայկական իժերը ձագ են ունեցել այն բանից յետոյ, երբ կենդանաբանական այգում արհեստականօրէն սառը կլիմայական պայմաններ են ստեղծել: «Հայկական իժերն անազատութեան մէջ դժուարութեամբ են բազմանում, քանի որ նրանց բերել են լեռնային շրջաններից, որտեղ ձիւն է լինում», նշել է այգու աշխատակից Եան Ռեկկիօն:
Օձերի մեծ մասը ձուադրում է, սակայն հայկական իժը կենդանածին է: Կենդանաբանական այգու մասնագէտները դրանց բազմացման մի քանի անյաջող փորձ են արել, սակայն կարողացել են արդիւնքի հասնել միայն կլիմայական պայմանների փոփոխումից յետոյ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.