ԱԽԱԼՔԱԼԱՔ.- Սամցխէ-Ջավախքի եւ Քուեմօ-Քարթլիի Հայկական Հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը խստօրէն դատապարտում է սոյն թուականի Ապրիլի 1ի լոյս 2ի գիշերը Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով իրականացրած յարձակումը:
Ադրբեջանի այս յարձակողապաշտ գործողութիւնները ոչ միայն վտանգում են խաղաղութեանը ԼՂՀում եւ Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում, որին մաս է կազմում նաեւ Վրաստանը իր բոլոր քաղաքական ու տնտեսական ծրագրերով:
æաւախքահայութիւնը խորապէս մտահոգուած է Ադրբեջանի կողմից իրավիճակի խիստ լարումով եւ խստօրէն դատապարտում է նրանց ագրեսիւ գործողութիւնները սահմանագծում:
Սամցխէ-æավախքի եւ Քուեմօ-Քարթլիի Հայկական Հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը իր զօրակցութիւն է յայտնում Արցախի ժողովրդին թշնամու յարձակողական գործողութիւնները կասեցնելու գործում: