Ստորեւ կու տանք Լոս Անճելըս գաւառի Անասուններու եւ միջատներու վերահսկող մարմինին հրապարակած հաղորդագրութիւնը՝ «Ուեսթ Նայլ» ժահրին վերաբերեալ.
ԳԼԵՆԴԵԼ.- Դեռ մի՛ հաւաքէք ձեր հակամոծակային պարագաները: Մոծակները եւ «Վեսթ Նայլ» ժահրը հանդիսանում են հանրային առողջութեան մեծ խնդիր, չնայած որ ամառը աւարտուել է:
Լոս Անջելես գառառի Անասունների եւ միջատների վերահսկողութեան մարմինը այցելեց դռնէ դուռ եւ բաժանեց կրթական նիւթեր՝ Գլենդելի տարածքում եւ Լոս Ֆելիզի շրջանում, որտեղ Լոս Անջելես գաւառի հանրային առողջապահութեան բաժինը արձանագրել է նշեալ ժահրի մարդկային 12 դէպք:
Սրա հետ մէկտեղ, մարմինը կը համագործակցի տեղի պաշտօնեաների հետ, որպէսզի յորդորեն բնակիչներին, որ զերծ մնան մոծակների խայթոցներից՝ հագնելով հակամոծակային հագուստ, գործածելով յատուկ օծանելիքներ եւ իրենց բակերից վերացնելով լճացած ջրերը:
Գլենդելի, Լոս Ֆելիզի, Ատուաթեր Վիլեջի եւ Էլիզեան հովիտի բնակիչները ունեն հիւանդանալու մեծ վտանգ՝ ժահրը կրող մոծակներից:
Շրջանը մշտապէս թակարդներ է դնում եւ փորձաքննութիւն է կատարում մոծակների վրայ՝ 150 տարբեր տեղերում: Այժմեան փորձաքննութեան արդիւնքները ցոյց են տալիս այս ժահրի նշանակալի աճ՝ Քուլեքս տեսակի մոծակների մէջ, չնայած որ մժեղների քանակը այս տարածքներում նուազ է՝ անցեալ 5 տարիների համեմատ: Տարուայ այս ժամանակաշրջանում շատ կարեւոր է, որ պաշտպանէք ձեզ մոծակների խայթոցներից:
Չնայած այս տարծքներում կենտրոնացուած լինելուն, պաշտօնեաները զգուշացնում են, որ «Վեսթ Նայլ» ժահրը տարածուած է ամբողջ երկրով մէկ: Այն բնակիչները ովքեր ծրագրում են ժամանակ անցկացնել դրսում, պէտք է յիշեն, որ շատ կարեւոր է, որ պաշտպանուեն մոծակների խայթոցներից, եւ պէտք է վերացնեն ճահճացած ջրերը, որտեղ մոծակները կատարում են ձուադրում եւ բազմանում են։
«Որոշ մարդկանց համար տարօրինակ է թւում մոծակների խայթոցների մասին անհանգստանալը։ Բայց ոչ մէկը չի մոռանում, երբ նրանք կամ նրանց ընտանիքի անդամները հիւանդանում են «Վեսթ Նայլ» ժահրով», ասաց Լեւի Սանը, ով Միջատների վերահսկողութեան մարմնի հանրային տեղեկատուութեան պատասխանատուն է:
«Վեսթ Նայլ» ժահրի վարակը յաճախ մեղմ է, բայց կարող է որոշ հիւանդների մօտ զգայուն ճանաչողական եւ նեարդաբանական ախտանիշներ առաջացնել: Կտրուկ ջերմութիւնը եւ մարմնի ցաւերը կարող են յանգեցնել թուլութեան, շփոթմունքի եւ կաթուածահարութեան, որի վերականգնումը կը տեւի ամիսներ, անգամ տարիներ, կամ կարող է յանգեցնել հիւանդի մահուան:
Հարցի լուծումներից է՝ մոծակների խայթոցներից պաշտպանուելը: Առաջարկւում է՝
– Կիրառէք հակամոծակային նիւթեր ձեր մաշկի վրայ դուրս գալուց առաջ: Խայթոցներից խուսափելու համար, հագուստի վրայ նոյնպէս կարող էք կիրառել պերմեթրին (permethrin) քիմիական նիւթեր (կարդացէք եւ հետեւէք պիտակի վրայ բոլոր գրառումներին)։
– Օգտագործէք եւ կրկին կիրառէք պաշտպանութիւնը, ինչպէս որ գրուել է պիտակի վրայ: Նիւթի օգտակար լինելու ժամանակաշրջանը կախեալ է նրա բաղադրիչներից եւ ընտրուած խտութիւնից:
– Հիւանդութեան կառավարող կենտրոնները (Centers for Disease Control, CDC) խորհուրդ են տալիս օգտագործել նիւթեր, որոնք ունեն DEET, Picaridin, IR3535, կիտրոնի եուկալիպտի (lemon eucalyptus) իւղ եւ para-menthane-diol պարունակող նիւթեր, որոնք ապահով եւ օգտակար են։
– Երկու տարեկանից ցածր երեխաների համար, օգտագործէք սայլակների կամ նստատեղերի ծածկոցներ եւ միայն բնապահպանութեան գործակալութիւնում գրանցուած նիւթեր (www.epa.gov/insect-repellents): Լիմոնի եուկալիպտի իւղը չի կարելի օգտագործել 3 տարեկանից ցածր երեխաների համար:
Տան տարածքում մժեղներին վերացնելը շատ կարեւոր է, ինչի համար առաջարկւում է նկատի առնել՝
– Ցանկացած ջուր, եթէ մնում է մէկ շաբաթից աւելի դարանների մէջ, ինչպիսիք են՝ ծաղկամանները, աղբիւրները եւ կենադանիների կերակրամանները, տալիս են հնարաւորութիւն, որպէսզի մոծակները բազմանան։
– Ստուգէք անձրեւի տակառներում եւ դոյլերում հաւաքուած ջրերը, քանի որ դրանք կարող են շաբաթական հարիւրաւոր մոծակներ բուծել: Եթէ յայտնաբերէք թրթուրներ, ապա անմիջապէս օգտագործէք ԲԹԻ (BTI) պարունակող նիւթեր կամ թափէք ջուրը հողի վրայ, որտեղ դեռահաս մոծակները կը վերանան. մի՛ թափէք փողոցի կամ առուների մէջ։
– Վերացրէք կամ պինդ փակէք այդ դարանները, մոծակների ապագայ խնդիրներից զերծ մնալու համար։
– Համոզուէք, որ լողաւազանները, հանքային աղբիւրները եւ ջրամբարները պատշաճ կերպով պահպանուած են: Զեկուցէք չօգտագործուող լողաւազանները՝ ReportMosquitoes.org կայքի միջոցով, կամ զանգահարելով (562) 944-9656 հեռախօսահամարին: