Հայ ժողովուրդն իր պատմութեան մէջ ունեցել է երեք Նոր տարի՝ Կաղանդ, Նաւասարդ եւ Ամանոր անուններով: Դեռեւս վաղնջական ժամանակներում հայերը նոր տարին ազդարարել են Մարտի 21ին՝ գարնանային գիշերահաւասարի օրը, որը նաեւ բնութեան զարթօնքի խորհրդանիշն էր: Բոլոր գաւառներում Կաղանդը նշւում էր մեծ տօնախմբութեամբ, տաճարներում տօնական ծէսեր էին կատարւում, որոնք ուղեկցւում էին աստուածներին զոհեր մատուցելով: Հայոց երկրորդ նոր տարին նշւում էր Նաւասարդի 1ին (այսինքն՝ Օգոստոսի 11ին)՝ այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ նահապետը յաղթեց տիտանեան Բէլին: Աշխարհի տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ էին համարում նոր տարուայ սկիզբ, ուստի այս բազմազանութիւնը երկրների տնտեսական եւ մշակութային փոխյարաբերութիւններում առաջացնում էր որոշ դժուարութիւններ: 18րդ դարում Սիմէոն Երեւանցի կաթողիկոսն անցկացրեց տոմարագիտական ռեֆորմ (բարեփոխում), որի համաձայն հայերն Ամանորը սկսեցին նշել Յունուարի մէկին:
Ժամանակը զօրեղ է ժողովուրդների կենցաղը եւ սովորութիւնները փոխելու գործում: Այսպէս՝ այսօր ամանորեայ սեղանը գցւում է շքեղութիւն խորհրդանշելու համար, իսկ ահա հին Հայաստանում արգելւում էր սեղանին ամէն տեսակ մսեղէն դնել, քանի որ Նաւասարդը ոչ թէ ուտիս, այլ պաս օր է: Աւանդական ուտեստները պատրաստւում էին հատիկեղէնից՝ լոբուց (որի պատիճը խորհրդանշում էր ընտանիքի ամրութիւնը, իսկ հատիկը՝ ընտանիքի սաղմը), ոսպից, չրերից, ընկոյզներից եւ այլն: Սեղանի զարդը համարւում էր Տարի հացը, որի մէջ պատրաստելու ընթացքում դրւում էր գուշակութեան դրամը՝ դովլաթը: Հացը բաժանւում էր 12 հաւասար մասերի, եւ ընտանիքի այն անդամին, ում բաժին էր ընկնում դովլաթը, Նոր տարում յաջողութիւններ էին սպասւում:
Բայց մեր նախնիները նոյնպէս ունեցել են ձմեռային հրաշագործ, ում անուանում էին Մեծ պապուկ կամ Կաղանդ պապա: Նա առնչւում էր կաթողիկոս Սահակ Պարթեւի անուան հետ, ով, համաձայն աւանդութեան, յայտնւում էր գաւազանով եւ ոչխարի մորթուց պատրաստուած քուրքով:
Wishing you a
prosperous New Year
and a Merry Christmas
American Nuts Import & Export Inc.
www.americannuts.com
FALAFEL ARAX
Wishing
All Our Customers
In the Armenian
Community
A Merry Christmas
And A Happy New Year
5101 Santa Monica Blvd., Suite 2
Los Angeles, CA 90029
The Great Carpet Company
Լաւագոյն
Մաղթանքներով
Կը Շնորհաւորենք Բոլորի
Նոր Տարին Եւ
Ս. Ծնունդը
4524 Brazil St #A
Los Angeles, CA 90039
818-247-2990
Dr. Armen & Mrs. Aznive
Goenjian & Family
Merry Christmas
& Happy New Year
Շնորհաւոր Նոր Տարի
Եւ Ս. Ծնունդ
VIKEN CHELEBIAN
Վիգէն Չէլէպեան
Լաւագոյն
մաղթանքներով
կը շնորհաւորէ
համայն հայութեան
Նոր Տարին
Եւ Ս. Ծնունդը