2018ի Մարտի 28-30ը, Երեւանում տեղի ունեցաւ ՀՅԴ երիտասարդականևուսանողական միութիւնների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողովը:
Խորհրդաժողովին մասնակցում էին 35 ներկայացուցիչներ 16 երկրներից (Աւստրալիա, Արգենտինա, Ուրուգուայ, Կանադա, Ամերիկայի Միացեալ նահանգների (ԱՄՆ) Արեւելեան եւ Արեւմտեան շրջաններ, Ֆրանսիա, Հոլանդիա, Լիբանան, Սիրիա, Իրան, Հայաստան, Արցախ եւ այլուր):
Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Սարգիս Մկրտչեանը:
Եռօրեայ խորհրդաժողովում մասնակցիները նախ զեկուցեցին անցնող երկու տարիների իրենց պատկան միութեան գործունէութեան եւ դիմագրաւած դժուարութիւնների մասին, ապա ունկնդրեցին ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի գործունէութեան զեկոյցը:
Այնուհետև տեղի ունեցաւ քննարկում «Հանրային կապի հարցը ՀՅԴ երիտասարդական դաշտում», «ՀՅԴ Երիտասարդականի արտաքին-յարաբերական աշխատանքները», «ՀՀ 100ամեակ», «Պատանեկան ճամբարներ», «Դաստիարակչական նիւթեր» եւ այլ հարցերի շուրջ: Մանրամասնօրէն վերհանուեցին ՀՅԴ Երիտասարդականի առջեւ ծառացած մարտահրաւէրները եւ առաջարկներ հնչեցին լուծումների ու հետագայ անելիքների վերաբերեալ:
Մարտի 29ին խորհրդաժողովի մասնակիցները հանդիպում ունեցան ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ, ով խօսեց «Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակն ու ՀՅԴ դերն ու անելիքները» նիւթի մասին եւ պատասխանեց երիտասարդների բազմաթիւ հարցումներին:
Առանձին զեկոյցներով ՀՅԴ Բիւրոյի Հանրային կապի գրասենեակի պատասխանատու Արտակը Սարգսեանը ներկայացրեց «ՀՅԴ հանրային կապի ռազմավարութեան հիմնադրոյթները» , իսկ ՀՅԴ Մամլոյ դիւանի պատասխանատու Արտաշէս Շահբազեանը՝ «ՀՀ 100-ամեակ» թեմաները:
Խորհրդաժողովը տեղի ունեցաւ ընկերական ջերմ մթնոլորտում:
Վերջում խորհրդաժողովի մասնակիցներն ընդունեցին Յայտարարութիւն, որը ներկայացւում է ստորեւ: