Every Woman Count-ը Միացեալ Նահանգների Դաշնային կառավարութեան կողմից տրամադրուած ծրագիրն է, որի ԱՆՎՃԱՐ ծառայութիւններից կարելի է օգտուել All For Health, Health For All բժշկական կենտրոնում: Այս ավճար քննութիւնները անցկացելու համար դուք պէտք է՝
– Բնակուէք Քալիֆորնիայում.
– Համապատասխանէք տարիքային պահանջներին.
– Բոլորովին չունենաք կամ ունենաք սահմանափակ առողջապական ապահովագրութիւն.
– Ունենաք ցածր եկամուտ:
Նշենք նաեւ, որ այս ծրագիրը հնարաւորութիւն է տալիս հետազօտուել այն կանանց, ովքեր Միացեալ Նահանգներում են գտնւում առանց բնակութեան իրաւունքի:
Every Woman Count առողջապահական ծրագիրը առաջարկում է՝
– Կրծքի կլինիկական ստուգումներ եւ մամոգրաֆիա 40 եւ բարձր տարիքի կանանց համար.
– Զննումներ ախտանշաններ ունեցող 40 տարեկանից ցածր կանանց համար.
– Պապ քնութիւններ (pop test) 21 տարեկան եւ աւելի բարձր տարիքի կանանց համար.
– 30 տարեկանից բարձր կանայք կանանց համար ՄԻԱՎ (HPV) եւ պապ միասնական ստուգումներ.
Կրծքի ստուգումները օգնում են բժշկին տեսնել կամ զգալ կրծքի փոփոխութիւնները:
Մամոգրաֆիան հնարաւորութիւն է տալիս յայտնաբերել կրծքի քաղցկեղը վաղ շրջանում եւ արդիւնաւէտ բուժում իրականացնել:
Մամոգրաֆիան կատարում են 40 տարեկանից բարձր կանայք՝ տարեկան մէկ անգամ:
Արգանդի վզիկի քաղցկեղի զննումը կատարւում է յայտնաբերելու համար բջջային փոփոխութիւնները եւ դրանց կանխումը: Պապ քննութեան ստուգումը խորհուրդ է տրւում կատարել իւրաքանչիւր երեք տարին մէկ անգամ:
All For Health Health For All-ի բժշկական գործընթացում Every Woman Count ծրագրի ներառելու նպատակն է ապահովել մեր բնակչութեան առողջապահական կարիքները: Գրանցումը եւ բժշկական ստուգումը կատարւում են նոյն օրուայ ընթացքում: Պէտք է նախապէս ժամադրութիւն վերցնել՝ զանգահարելով 818 549 88 00:
Հիւանդութեան կանխարգելումը առողջ մնալու լաւագոյն պայմանն է: