«ԱՍՊԱՐԷԶ»
Նոյեմբեր 5ը Հայոց բանակի հետախոյզներու օրն էր, անոնց տօնը: Այս առթիւ, «Բաւնիուզ»ի մէջ կը կարդանք Արեւիկ Գրիգորեանի հետեւեալ գրառումը.
«Այսօր հայկական բանակի այն ստորաբաժանման օրն է, ովքեր առաջադրանքի գնալուց միշտ մէկ փամփուշտ իրենց համար են պահում եւ պատրաստ գնում են կեանքի եւ մահուան կռուի:
Նրանց անունները մենք չենք իմանում, նրանց դէմքերը ցոյց չեն տալիս, նրանց կատարածի մասին շատ դէպքերում 2-3 հոգի է իմանում, բայց նրանք մեր հետախոյզներն են, ովքեր նոյնիսկ թշնամու թիկունքում իրենց վստահ են զգում:
Տարիներ շարունակ կատարելագործուել է Հայոց բանակի հետախոյզի դպրոցը ու մեծ ազդեցութիւնն է ունեցել առաջնագծում տիրող իրավիճակի վրայ: Թշնամին շատ անգամներ է հաշուի նստել մեր հետախոյզների կատարած գործողութիւնների հետ:
Տօնդ շնորհաւոր անգերազանցելի հայ հետախոյզ»:
«Ասպարէզ»ը եւ իր ընթերցողներու բանակը կը միանան այս շնորհաւորանքին:
Այո’, անպայման եւ առանց տարակուսանքի: