Կեանքի վերջին տարիներին Էռնեստ Հեմինգուէյը դարձել էր խիստ նեարդային (ջղագրգիռ-Խմբ.), ընկճուած: Նա հարազատներին ու ընկերներին վստահեցնում էր, որ իրեն ամէն քայլափոխի հետեւում են ՀԴԲի (FBI) գործակալները:
Մի քանի անգամ գրողին բուժուելու տարան հոգեբուժարան, որտեղից նա դարձեալ զանգահարում էր ծանօթներին ու պնդում, որ իր հիւանդասենեակում գաղտնալսող սարքեր են տեղադրուած եւ բոլոր զրոյցները լսւում են:
Էլեկտրաշոկի ազդեցութեան տակ Հեմինգուէյն ի վերջոյ կորցրեց ստեղծագործելու ունակութիւնը եւ այլեւս չէր կարողանում մտքերը ձեւակերպել այնպէս, ինչպէս անում էր նախկինում:
1961 թուականի Յուլիսի 2ին նա ինքնասպան եղաւ:
Մի քանի տասնամեակ յետոյ ՀԴԲին յատուկ հարցում կատարուեց Հեմինգուէյի գործի առնչութեամբ: Հարցմանն ի պատասխան Դաշնային Բիւրոյից յայտնեցին, որ այո, գաղտնալսումներ եւ հետապնդումներ իրօք եղել են, այդ թւում եւ հոգեբուժարանում: Պատճառն այն էր, որ իշխանութիւններին կասկածելի էր թուացել գրողի ակտիւութիւնը Կուբայում:
ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ «ՊԼՈԿ»ԷՆ